Կիրառվել է բռնություն

vahan-khalafyanԱպրիլի 13-ին,2010թ. Չարենցավանի ոստիկանությունում գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 24-ամյա Վահան Խալաֆյանը, ով մահացել է այնտեղ դանակի մահացու վնասվածքներից:  Հարուցվել է քրեական գործ՝ քր․ օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով “Անձին ինքնասպանության հասցնելը”։ Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Վ. Խալաֆյանը ինքն իրեն է հարվածել դանակով։ Ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար: Վ. Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1381
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association