Թորգոմ Սարուխանյան

Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ

 
sarukh2012 թվականին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ պահանջելով քննել հուլիսի 11-ին տուժող կողմի ներկայացրած բողոքը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1725
0
0
0
s2sdefault

Զինվորին դիտավորյալ սպանել են. փորձագետը բողոքարկում է դատարանի վճիռը

sarukhanyan12011 թվականին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած Գյումրի քաղաքի բնակիչ Թորգոմ Սարուխանյանի գործն առաջին ատյանի դատարանի կողմից քննվել է դատավարական նորմերի խախտմամբ, դատարանը լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա ապացույցները: Այս մասին ասված է Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքում, որը կազմել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացվելու է այսօր:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1860
0
0
0
s2sdefault

Սահմանադրության խախտում. Իրավապաշտպանին կանչել են Ղարաբաղ՝ ցուցմունք տալու

sarukh«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպան, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ստացել է ծանուցագիր իրեն անհայտ գործով ԼՂՀ դատարան ներկայանալու պահանջով: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ սա ոչ միայն ապօրինություն է, այլև փորձագետի դեմ շանտաժ, իր գործունեության վրա ճնշում գործադրելու փորձ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1571
0
0
0
s2sdefault

Հայտարարություն ի պաշտպանություն Ռուբեն Մարտիրոսյանի

logo latest«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվում է բանակում զինծառայողների սպանությունների, դրանց շուրջ կատարվող քննությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների` ԼՂՀ ՊԲ-ում ծառայելու օրինականության հետ կապված խնդիրներով:

 

 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1634
0
0
0
s2sdefault

Ինչու դատարան չեն բերում զոհված զինվորի գործով վկաներին

sarukhՀոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Գորիս քաղաքի նստավայրում կայացել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի գործով հերթական դատական նիստը: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից 15-17 օր առաջ զորամասի 3 զինծառայողներ՝ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ԼՂՀ բնակիչներ, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ծեծել, հայհոյել և նվաստացրել են Թորգոմ Սարուխանյանին, և նախաքննական մարմինը գտել է, որ այդ 3 անձանց գործողությունների հետևանքով Սարուխանյանը ինքնասպանություն է գործել:
Epress.am-ի հետ զրույցում Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը, ասել է, որ այժմ Ռազմական ոստիկանությունը թաքցնում է գործով անցնող վկաներին, որպեսզի հիմք ընդունի նրանց տված նախաքնանական ցուցմունքները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2022
0
0
0
s2sdefault
  • 1
  • 2
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association