Հայտարարություն ի պաշտպանություն Ռուբեն Մարտիրոսյանի

logo latest«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվում է բանակում զինծառայողների սպանությունների, դրանց շուրջ կատարվող քննությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների` ԼՂՀ ՊԲ-ում ծառայելու օրինականության հետ կապված խնդիրներով:

 

 

 

Վերջին 2 տարիներին Ասոցիացիան, մասնավորապես, փորձագետ Ռ.Մարտիրոսյանը, բացահայտել է նախաքննություններն իրականացնող, դրանք հսկող և դրանց օժանդակող գերատեսչությունների կողմից կատարված բազմաթիվ անօրինականություններ:

ՀՀ իշխանությունները ոչ միայն համարժեք արձագանք չեն տվել այդ բացահայտումներին, այլև այսօր սկսել են ապօրինի հալածանքներ ու հետապնդումներ Ռ. Մարտիրոսյանի հանդեպ: Մասնավորապես, դա դրսևորվել է Հայաստանի քննչական մարմնի կողմից Ռուբեն Մարտիրոսյանին այդ պետություն հարցաքննության ներկայանալու ապօրինի պահանջով, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:

Հելսինկյան Ասոցիացիան խստորեն դատապարտում է նման գործելաոճը և պահանջում անհապաղ դադարեցնել իրավապաշտպանի հանդեպ անօրինական գործողությունները:

Հելսինկյան Ասոցիացիան պահանջում է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը սեփական երկրի սահմաններում, դադարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը այլ պետության կողմից, օրինական դաշտ բերել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1413
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association