Սահմանադրության խախտում. Իրավապաշտպանին կանչել են Ղարաբաղ՝ ցուցմունք տալու

sarukh«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպան, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ստացել է ծանուցագիր իրեն անհայտ գործով ԼՂՀ դատարան ներկայանալու պահանջով: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ սա ոչ միայն ապօրինություն է, այլև փորձագետի դեմ շանտաժ, իր գործունեության վրա ճնշում գործադրելու փորձ: Ռուբեն Մարտիրոսյանն Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ այլ պետություն հարցաքննության ներկայանալու պահանջը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Ըստ իրավապաշտպանի՝ ԼՂՀ-ում տեղակայված ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժինն այդ քայլին դիմել է, որովհետև քննիչ Ավետիսյանին Մարտիրոսյանը մեղադրում է զինծառայող Թորգոմ Սարուխանյանի սպանության գործով հանցագործություն կատարելու մեջ:

«Քննիչը, տվյալ քննչական բաժինը, դա վերահսկող և Թորգոմի գործով դատախազ Հրանտ Պողոսյանը ավելի քան շահագրգռված կողմ են», - ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Ավետիսյանը մերժել է Թորգոմ Սարուխանյանի պաշտպանական կողմը ներկայացնող Մարտիրոսյանի պահանջը՝ գործով ցուցմունքների քննություն անցակցնել: Մարտիրոսյանի խոսքով՝ պատահական չէ, որ այդ որոշումը բողոքարկելուց հետո են իրեն որպես վկա հարցաքննվելու ծանուցագիր ուղարկել:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը գործով ցուցմունքների քննության պահանջով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահին և այլ մարմիների այն բանից հետո, երբ վկա Սևակ Ավանեսյանի դատական ցուցմունքներից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնի քննիչը թույլ է տվել խախտումներ՝ ապօրինի ազատազրկել է 24 զինծառայողների, խմբակային հարցաքննություն է իրականացրել, կեղծ ցուցումնքեր է կորզել՝ ահաբեկելով զինծառայողներին, փաստեր է կոծկել, մասնավորապես՝ Ավանեսյանի 4-5 ցուցմունքներից միայն մեկը հրապարակելով:

Խախտում է թույլ տրվել նաև դիմումը քննողին նշանակելու հարցում, քանի որ, թեև ՄԻՊ-ը պատասխանել է, որ Մարտիրոսյանի բարձրացրած հարցի լուծումը Հայաստանի քննչական ծառայության իրավասության տակ է, գործը ուղարկվել է զինդատախազություն, որտեղից էլ ԼՂՀ Ասքերանի դատարան:

«Հելսինկյան Ասոցիացիան» հայտարարություն է տարածել ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իրավապաշտպանի հանդեպ անօրինական գործողությունները, ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը սեփական երկրի սահմաններում, դադարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը այլ պետության կողմից, օրինական դաշտ բերել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում:

Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Epress.am-ին հայտնել է, որ քննչական մարմնի կողմից նման անօրինական քայլի դիմելու հիմք է հանդիսացել այն, որ նրանք ժամանակին չեն միացել Հելսինկյանի նախաձեռնությանը՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1338
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association