Զեկույցներ

Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ․ ուղեցույց

Ուղեցույցը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Հելսինկյան ասոցիացիա»  հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Հելսինկյան ասոցիացիա»  հասարակական կազմակերպությանն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության տեսակետները:

Ուղեցույցը նախատեսված է դատական մշտադիտարկմամբ և լուսաբանմամբ  հետաքրքրված կամ դրանով զբաղվող՝ տարբեր ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: Այնուամենայնիվ, այն կարող է կիրառել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է  տեղեկանալ դատական մշտադիտարկման և լուսաբանման վերաբերյալ ու զբաղվել նշյալ գործունեությամբ:


1 02 512
Դատական_մշտադիտարկման_և_լուսաբանման_ուղեցույց.pdf




  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2004
0
0
0
s2sdefault

Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Գործունեության հիմքերն ու հիմնական մարտահրավերները

Սույն ուսումնասիրությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի հետազոտությանը՝ նպատակ ունենալով վեր հանել ծառայության արդյունավետ գործունեությունը խաթարող բացերը և թերությունները, ստացված արդյունքների հիման վրա արձանագրել ծառայությունը խոչընդոտող հիմնական գործոնները և առաջարկել առաջնահերթ բարեփոխումների ուղղություններ:

Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև որոշ մտահոգություններ պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում Պրոբացիայի ծառայության դերակատարման կարգավորումների, օրենքով սահմանված, սակայն կյանքի չկոչված էլեկտրոնային վերահսկողության ու հաշտարարության, այլ առկա խնդիրների վերաբերյալ, որը թույլ է տալիս արձանագրել, որ պրոբացիան ՀՀ-ում ներդնելուց ի վեր ոլորտում համակարգային և համապատասխան օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, ինչը հնարավորություն կստեղծեր ապահովելու օրենքով նախատեսված բոլոր գործառույթների կատարումը:

Աշխատանքը հետաքրքիր և կարևոր է, քանի որ, ի թիվս այլ խնդիրների, անդրադառնում է առանձին երկրների՝ ոլորտի առաջադեմ փորձին, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ոլորտի բարելավմանը և համակարգային բարեփոխմանն ուղղված առաջարկություններ։ 

Ուսումնասիրությունը կատարել է «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրության բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությանն են և կարող են  չհամընկնել  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության տեսակետներին:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1751
0
0
0
s2sdefault

2018 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 10768
0
0
0
s2sdefault

«Ֆրիդըմ Հաուս»․ «Ազգերն անցումային շրջանում - 2018» զեկույց

Հրապարակվել է «Ֆրիդըմ Հաուս»-ի «Ազգերն անցումային շրջանում - 2018» զեկույցը։ Մեջբերում ենք «Դատական միջավայրը և անկախությունը» բաժնից հատված։ «Սասնա ծռերին» ներկայացնող փաստաբանները հաղորդել են ոստիկանության, դատական պաշտոնյաների և քաղաքացիական անձանցկողմից ոտնձգությունների մասին։ Հունիս և հուլիս ամիսներին ոստիկանները կամայական խուզարկության են ենթարկել որոշ փաստաբանների՝ նախքան նրանց կթույլատրեին մուտք գործել դատարանի դահլիճ։ Մի անգամ դատարանի աշխատակիցները երկու փաստաբանների արգելել են ներս մտնել առանց խուզարկություն անցնելու՝ թողնելով փաստաբանների վստահորդներին առանց պաշտպանության: «Անընդունելի»պատճառով բացակայելու համար նախագահող դատավորը պատժամիջոց է կիրառել փաստաբանների նկատմամբ, որը դրդել է մյուս դատապաշտպաններին և մեղադրյալներին բոյկոտել նիստը։ Բացի այդ, «Սասնա ծռերի» գործով իր աշխատանքի պատճառով, օգոստոս ամսին փաստաբան Արայիկ Պապիկյանը ստացել է իր և իր ընտանիքի անվտանգությանն ուղղված սպառնալիք պարունակող ուղերձներ»։ Ամբողջական զեկույցն անգլերենով տե՛ս՝ https://freedomhouse.org/report/nations-transit/2018/armenia կայքէջում։
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2488
0
0
0
s2sdefault

ԿԱՅԱՑԱՎ «ԱՅՐՎԱԾ, ԾԵԾՎԱԾ ՈՒ ԽԱԲՎԱԾ. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ» ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (տեսանյութ)

Այսօր Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը և Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանությունը առանց սահմանների կազմակերպության և Հելսինկյան քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ, ներկայացրին Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում կազմած զեկույցը:

Զեկույցը ներկայացրին՝ Սվետլանա Վալկոն, Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության կոորդինատոր,  Լենե Վեթլանդը՝ Նորվեգյան Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական, Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ,  Հայկուհի Հարությունյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը առանց սահմանների կազմակերպության նախագահ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1991
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association