Իննեսա Պետրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվեց

Inessa_Petrosyan_nkar.jpg

Փաստաբանների պալատի խորհուրդը կարճեց փաստաբան Իննեսա Պետրոսյանի մասով 17123 կարգապահական գործը:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոը պահանջել էր պատասխանատվության ենթարկել փաստաբան Իննեսա Պետրոսյանին: Փաստաբանների պալատին ուղղված դիմումում   դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստում պաշտպան Իննեսա Պետրոսյանը լքել է դատարանի դահլիճը, սակայն մինչ այդ առանց դատավորի թույլտվության կատարել է անզուսպ հայտարարություններ եւ բանավեճի բռնվել դատարանի հետ: Դատավորը սա դիտարկել էր   փաստաբանի վարքագծին ոչ հարիր դրսեւորում:

Իննեսա Պետրոսյանը, սակայն, նշում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձել է լռեցնել իրեն կարծիք հայտնելիս:

ՓՊ խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտնեց 17123 կարգապահական գործը կարճելու որոշման մասին: Նշելով՝ որ Իննեսա Պետրոսյանի գործողություններում վարքագծի նորմերի խախտում չկա:

Ի դեպ, այս գործով եւս արգելվեց տեսանկարահանումը:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 406
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association