«Սասնա ծռեր»-ի գործով 12 փաստաբանի նկատմամբ հարուցված վարույթը կարճվեց

006.jpg

Փաստաբանների պալատի խորհուրդը  որոշեց կարճել  «Սասնա ծռեր»-ի գործով 12 փաստաբանների՝  Նինա Կարապետյանցի, Դավիթ Գյուրջյանի, Լուսինե  Սահակյանի, Արա Ղարագյոզյանի, Երվանդ Վարոսյանի,  Հրանտ Գեւորգյանի, Արայիկ Պապիկյանի, Իննեսա Պետրոսյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի,  Հարություն Բաղդասարյանի եւ  Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցված 17132 կարգապահական  վարույթը:

    Փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում էր ուղարկել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:   Նա նշել էր, որ 20.09.2017թ. առանց  նախագահող դատավորի թույլտվության,  փաստաբանները լքել են նիստերի դահլիճը:

Սակայն փաստաբան Իննեսա Պետրոսյանը խորհրդին բացատրություն էր ուղարկել եւ մանրամասներ ներկայացրել, թե ինչ է իրականում տեղի ունեցել դատարանում նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին: Այն ընթերցեց զեկուցող Կարեն Սարդարյանը:

«Նիստին մասնակցելու համար գտնվել ենք դատարանի շենքում եւ, տեսնելով, որ դատական կարգադրիչները մեր գործընկեր Մուշեղ Շուշանյանին եւ Արայիկ Պապիկյանին ապօրինի կերպով թույլ չեն տալիս մուտք գործել դահլիճ եւ մասնակցել նիստին, միջնորդություն ենք  ներկայացրել նիստը հետաձգելու մասին՝ այն ներկայացնելով դատարանի գրասենյակ: Նիստերի դահլիճ  մուտք չենք գործել եւ դատական նիստին չենք մասնակցել,  հետեւաբար նիստերի դահլիճը չենք լքել: Դահլիճում չգտնվելով՝ չէինք կարող դահլիճը լքել»,- տեղեկացրել էր Իննեսա Պետրոսյանը։

Պաշտպանը նաեւ հայտնել էր, որ  դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառելուց մի քանի րոպե առաջ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ արդեն իսկ դատական սանկցիա էր կիրառել՝ զննվելուց հրաժարվելու եւ նիստին չներկայանալու համար.

 «Փաստորեն դրանից մի քանի րոպե անց, նույն դատավորը, նույն փաստաբանների նկատմամբ սանկցիա է կիրառում՝ դատական նիստերի դահլիճը լքելու համար, ինչն անթույլատրելի է: Նման տրամաբանությամբ դատարանը կարող է յուրաքանչյուր րոպե նիստին չներկայացած փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ նիստերի դահլիճը լքելու համար»,- ավելացրել էր Իննեսա Պետրոսյանը:

 Բացատրության վերջում  Իննեսա Պետրոսյանը խնդրել էր կարճել կարգապահական գործի վարույթը:

   Այս նիստին  եւս տեսանկարահանումն արգելվեց, թույլատրվեց միայն ձայնագրությունը:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 335
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association