Մուշեղ Շուշանյանը հերթական նկատողությունը ստացավ

Mushegh_Shushanyan.jpg

     «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերթական նկատողությունը  ստացավ:

   Նկատողության համար հիմք հանդիսացավ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումը՝ Մուշեղ Շուշանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ:  14. 09. 2017թ.  դատարանը որոշել էր սանկցիա կիրառել Մուշեղ Շուշանյանի նկատմամբ, քանի որ   հրաժարվել էր զննության ենթարկվել եւ մուտք գործել շենք՝ մասնակցելու դատական նիստին:

Մուշեղ Շուշանյանը եւ մի խումբ այլ փաստաբաններ  հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ հայտարարելով, որ զննության անվան տակ խուզարկություն է կատարվում: Նրանք  նշում էին, որ  խնդիրը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ դատարաններում տեղադրվեն    զննության համար նախատեսված սկաներ սարքեր:

    «Սասնա ծռեր»-ի գործով  փաստաբանները նշում էին, որ կարգադրիչները խտրական վերաբերմունք են դրսեւորում որոշ պաշտպանների նկատմամբ՝ հայտարարելով, թե նրանց մոտ արգելված իր կա:

  Սակայն Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց   Մուշեղ Շուշանյանին ճանաչել մեղավոր փաստաբանի վարքագծի կանոնների խախտման համար: Նա  ստացավ նկատողություն:

 ՓՊ խորհուրդը կրկին չթույլատրեց տեսանկարահանումը:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1450
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association