Իրավապաշտպանի դեմ ուղղված սարսափելի սպառնալիքներ Շրի Լանկայում

012.jpg

«Շրի Լանկայի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն ընդդեմ իրավապաշտպան Սանդհյա Էքնալիգոդայի ահաբեկիչների»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Amnesty International-ը։

Բռնի անհետացումների դեմ պայքարի շարժման ականավոր ներկայացուցիչ Սանդհյա Էքնալիգոդան, ով անհետացած մուլտիպլիկատոր Փրագիթ Էքնալիգոդայի կինն է, վերջին օրերին սոցիալական տեղեկատվական կայքերում ենթարկվել է ատելության, վիրավորանքի, ահաբեկման, ոտնձգության և մահվան սպառնալիքների:

«Սանդհյա Էքնալիգոդայի դեմ սպառնալիքները չափազանց անհանգստացնող են: Շրի Լանկայի իշխանությունները պետք է շտապ և արդյունավետ կերպով համապատասխան քայլեր ձեռնարկեն նրանց դեմ, ովքեր ձգտում են նրան վնաս հասցնել», - հայտարարել է Amnesty International-ի Հարավային Ասիայի հարցերով ղեկավարի տեղակալ Դինուշիկա Դիսսանայակը: 

Էքնալիգոդայի դեմ սպառնալիքներն սկսեցին աճել այն պահից, երբ 2018թ. մայիսի 24-ին Հոմագամայի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց հայտնի բուդդայական ազգայնական վանական Գալագոդաթ Գնանասարա Թերոյին 2016 թվականին Սանդհյա Էքնալիգոդային սպառնալով դատարանի շենքից դուրս հանելու համար։ Թերոն այժմ բողոքարկում է դատավճիռը:

Արագորեն տարածում գտած մի շարք սոցիալական տեղեկատվական կայքերի գրառումներում, կարծեցյալ համակարգված քարոզարշավով, Սանդհյա Էքնալիգոդան ներկայացվում է որպես Liberation-ի կողմնակից։

Շրի Լանկայում անօրինական համարվող «Թամիլ էլամի ազատագրման վագրեր» զինված խմբավորումն առևանգման սպառնալիքներից բացի հնչեցրնում էր նաև մահվան սպառնալիքներ և բռնություններով ահաբեկում նրա երեխաներին: 

Մարդու իրավունքների միջազգային օրենքների և չափանիշների համաձայն պետությունները պարտավոր են անել ողջամիտ քայլեր, որպեսզի պաշտպանեն հանրային ոլորտում գործող այն անհատին, ում կյանքը վտանգված է, այդ թվում քայլեր իրականացնել մասնավոր անձանց կողմից հնչեցված մահվան սպառնալիքները կանխելու նպատակով։

«Իրավապաշտպանները պետք է կարողանան իրականացնել իրենց կարևոր աշխատանքն ազատ և առանց վախի: Ոչ ոք իրավունք չունի վախեցնել, սպառնալ կամ ահաբեկել նրանց: Շրի Լանկայի իշխանությունները պարտավոր են ապահովել ապահով և ազատ միջավայր բոլոր այն մարդկանց համար, ովքեր խաղաղ կերպով մարդու իրավունքների և արդարության քարոզչություն են իրականացնում, ինչպես նաև արդյունավետորեն հետաքննեն և դատական կարգով հետապնդեն մարդու իրավունքների պաշտպանների դեմ ուղղված սպառնալիքներն ու հարձակումները», - ասել է Դինուշիկա Դիսսանայակը:

«Իշխանությունների կողմից իրենց իրավասության շրջանակներում Սանդհյա Էքնալիգոդային պաշտպանելու համար իրականացրած գործողությունների տապալումն իրենից ներկայացնում է կյանքի և անձնական անվտանգության իրավունքների խախտում»:

Ամբողջական նյութը տես՝ https://www.amnesty.org/en/latest/news/2018/06/sri-lanka-deplorable-threats-against-human-rights-defender

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 360
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association