Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանություն

013.jpg

Ոչ պաշտոնական թարգմանություն

Առաջարկություն թիվ 2133 (2018)․ նախնական տարբերակ

Տես՝ http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=24933&lang=en

1.Հղում անելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության վերաբերյալ Խորհրդի 2225 (2018) բանաձևին (http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-DocDetails-en.asp?FileID=24932&lang=en)՝ Խորհրդարանական վեհաժողովն առաջարկում է, որպեսզի Նախարարների հանձնաժողովը

1.1. շարունակի երկխոսությունը Խորհրդի և իրավապաշտպանների միջև՝ մասնավորապես Խորհրդի պատկան մարմինների աշխատանքների շրջանակներում կանոնավոր կերպով իրականացնելով կարծիքների փոխանակում նրանց հետ,

1.2. աջակցի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի՝ մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության ոլորտում աշխատանքին, այդ թվում` հանձնառության համար բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ապահովելու միջոցով,

1.3. ստեղծի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակին համանման մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության հարթակ կամ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների դեպքերի մշտադիտորդման և դրանց արձագանքման այլ մեխանիզմ, ինչպես կոչ է արվում փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական համաձայնագիր մշակելու վերաբերյալ 2121 (2018) հանձնարարականի մեջ,

1.4. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից պահանջի Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների ահաբեկման դեպքերը պարբերաբար զեկուցելու և արձագանքելու մեխանիզմի ստեղծման վերաբերյալ իր առաջարկի մինչ օրս կատարման վերաբերյալ տեղեկատվություն և տրամադրի այս տեղեկատվությունը Ասամբլեային,

1.5. կարգավորի Խորհրդի աշխատանքն այս ոլորտում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի, Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի, Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարչության և Ասամբլեայի հետ առավել արդյունավետ համակարգման միջոցով,

1.6. անհապաղ ընդունի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի կողմից պատրաստված Մարդու իրավունքների նախարարների կոմիտեի Եվրոպայում քաղաքացիական հասարակության տարածքի պաշտպանության ամրապնդման և խրախուսման անհրաժեշտության մասին հռչակագիր,

1.7. կազմակերպի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի կողմից առաջարկված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության բարելավման և նրանց գործունեության աջակցման գործողության մասին Նախարարների կոմիտեի հռչակագրի տասնամյակին և ՄԱԿ-ի Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ 1998 թ. դեկտեմբերի 9-ի հռչակագրի քսանամյակին նվիրված բարձր մակարդակի սեմինար,

1.8. ամրապնդի Խորհրդի մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության վերաբերյալ համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպական միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության հետ:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 516
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association