Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը փաստաբան Վահե Գրիգորյանի հայցով

056.jpg

Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։ Իսկ մեղավոր ճանաչվելու համար հիմք էր հանդիսացել փաստաբան Գեւորգ Գեւորգյանի դիմումը։

Պատմությունը սկսել էր այն բանից հետո, երբ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՖԲ-ում «Attorney at Law» խմբում կատարել էր գրառում, որի Վահե Գրիգորյանը, արձագանքել էր հետևյալ մեկնաբանությամբ․ «Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝ մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավոր զարգացումը: Դրա համար չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝ հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցավ գործով դատաքննությունը։ Հայցվոր Վահե Գրիգորյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել դատարան։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արտաշես Խալաֆյանն առարկեց միջնորդության դեմ եւ նշեց, որ հայցը պետք է մերժել։

Գործով որոշումը կհրապարակվի օգոստոսի 28-ին։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 37
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association