Հնդկաստանում ձերբակալվել են հինգ իրավապաշտպաններ. դադարեցնել քրեական հետապնդումները և հակաահաբեկչության մասին օրենքի չարաշահումներից:

067.png

Այսօր Human Rights Watch-ը եւ Հնդկաստանի Amnesty International-ը հայտարարել են, որ 2018 թ. օգոստոսի 28-ին հնդկական իշխանությունները ձերբակալել են հինգ ակտիվիստների և հարձակում են գործել մի քանի այլ մարդկանց տների վրա: HRW-ը գրում է, որ կառավարությունը պետք է դադարեցնի քաղաքական հիմքով ձերբակալությունները և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները, ինչպես նաև խաղաղ այլակարծության ճնշմանն ուղղված այլ գործողություններ:

«Իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները ցույց են տալիս, որ կառավարությունն ընդլայնում է ազատ խոսքի դեմ ուղղված իր հարձակումները՝ Հնդկաստանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով», - ասում է HRW-ի Հարավային Ասիայի տարածաշրջանի ղեկավար Մենակշի Գանգուլին: «Պաշտոնյաները կրկին թիրախավորում են իրավապաշտպաններին և նրանց, ովքեր աշխատում են աղքատ և մարգինալացված համայնքների հետ միայն նրա համար, որ իրենց աշխատանքն են կատարում»:

Օգոստոսի 29-ին մի խումբ ակտիվիստներ ու գիտնականներ միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան՝ ձերբակալվածների ազատ արձակման և ձերբակալությունների անկախ հետաքննության պահանջով: Ընդգծելով, որ «այլակարծությունը հանդիսանում է ժողովրդավարության անվտանգության ապահովման միջոցը», Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ մինչև սեպտեմբերի 6-ի հերթական դատական նիստն ակտիվիստների ձերբակալությունը փոխարինվի տնային կալանքով:

«Հնդկաստանում ոստիկանությունը հաճախակի օգտագործում է հակաահաբեկչական օրենքը կառավարությանը քննադատողների և հասարակական ակտիվիստների դեմ և հաճախ նրանք թիրախավորում են որոշ մարդկանց՝ նրանց դեմ հարուցելով բազմաթիվ գործեր», - ասում է Հնդկաստանի AI գործադիր տնօրեն Աաքար Փաթելը:

HRW- ը և Հնդկաստանի AI-ը բազմիցս հորդորել են Հնդկաստանի կառավարությանը ապահովել, որ կազմակերպությունների նկատմամբ ցանկացած սահմանափակում չխախտի խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը և կոչ են արել դադարեցնել անօրինական գործողությունները:

«Որպեսզի այս ամենն իրական լինի, կառավարությունը պետք է պաշտպանի խոսքի և հավաքների ազատությունը, իսկ ակտիվիստները պետք է կարողանան առանց վախի խոսել»,- հավելել է Փաթելը:

Ամբողջական նյութը՝ https://www.hrw.org/news/2018/08/30/india-5-more-rights-activists-detained:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 20
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association