Հրատապ թողարկման համար

092.jpg

Զեկույցը բացահայտում է ակտիվիստների սպանությունների թվի աղետալի աճը

Ըստ նոր «Վե՛րջ տալ սպանություններին» համատեղ զեկույցի, որը վերլուծում է մահացու հարձակումներն ակտիվիստների վրա վեց երկրներում, Front Line Defenders-ը և HRD Memorial Network-ն արձանագրել են 2014 թվականից խաղաղ իրավապաշտպանների 1000-ից ավելի թիրախավորված սպանություններ: Փաստագրված ավելի քան 80% իրավապաշտպանների սպանությունները տեղի են ունեցել հիմնականում Բրազիլիայում, Կոլումբիայում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Մեքսիկայում և Ֆիլիպիններում: Միայն Կոլումբիայում արդեն այս տարի շուրջ 100 իրավապաշտպաններ են սպանվել:

Սպանությունները պատահական չեն: Ըստ Front Line Defenders-ի՝ խաղաղ իրավապաշտպան ակտիվիստների թիրախավորված սպանությունները համաճարակային բնույթ են կրում: 2017թ. տարեկան զեկույցում Front Line Defenders-ն արձանագրել էր ավելի քան 300 իրավապաշտպանների սպանություններ 27 երկրներում: Սպանվածների երկու երրորդը պաշտպանել են շրջակա միջավայրը, հողը և բնիկ ժողովուրդների իրավունքները, հաճախ հեռավոր, գյուղական վայրերում, որոնք պաշտպանության, փաստագրման, հաշվետվության և արդարադատության տեսանկյունից անմատչելի են: Առկա տվյալների հիման վրա սպանությունների ընդամենը 12 տոկոսի դեպքում է տեղի ունեցել կասկածյալների ձերբակալում:

«Ամեն մի երկրում, որտեղ մահվան դեպքերն աճում են պետության և բիզնեսի միջև տնտեսական կոռուպցիան և գաղտնի քաղաքական միաբանությունն իրենց ազդեցությունն են ունեցել քաղաքական համակարգի վրա, որը ձևավորվել է էլիտային իշխանությունը վերևում պահելու և անօրինական լռություն պահպանելու համար»,- ասում է Front Line Defenders-ի HRD Memorial Project-ի ղեկավար Ջիմ Լաֆրանը: «Իրենց անգործությունն արդարացնելու համար տասնամյակներ շարունակ Բրազիլիայի, Կոլումբիայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կառավարություններն օգտագործել են տաղտկալի և անհեթեթ պատճառաբանություններ՝ ահաբեկչության կազմակերպված հանցագործություններ, թմրանյութերի վաճառքով զբաղվող բանդաներ։ Նրանք շրջանառության մեջ են դնում մի առասպել, թե մեծաքանակ զենքերով կկարողանան կարգավորել իրադրությունը: Այս պարզունակ և վտանգավոր վերլուծությունը անտեսում է կոռուպցիան՝ որպես բռնության հիմնական պատճառ»:

«Վերջ տալ սպանություններին» զեկույցը ներառում է գլուխներ, որոնցում վեց պետություններից յուրաքանչյուրը ներկայացված են տեղերում ռիսկի ենթարկվող ակտիվիստների հետ համագործակցությամբ, ովքեր ամեն օր ենթարկվում են ծանր սպառնալիքների աճող բռնության արձանագրման և դրա դեմ քարոզչության համար: Չնայած սոցիալական և քաղաքական տարբերություններին, վեց պետություններից յուրաքանչյուրը տառապում է խաղաղ տարակարծության բռնի ճնշումներից և արդարադատական համակարգի և կորպորատիվ շահ համակցվածությունից: Զեկույցը նաև շեշտում է արևմտյան կառավարությունների կեղծավորությունը, ովքեր իբրև աջակցում են ժողոովրդավարությանն ու մարդու իրավունքներին, սակայն շարունակում են անմիջական ֆինանսական և անվտանգության աջակցություն տրամադրել աշխարհի որոշ առավել ճնշող վարչակարգերի:

«Այս զեկույցում ներկայացված բոլոր երկրներում իրականացվել է հսկայական ֆինանսավորում, ուսուցում և զենքի մատակարարում, անվտանգության տեխնիկայի և տեխնիկական աջակցություն ոստիկանությանը, հետախուզական և ռազմական ուժեր, ովքեր ներքաշված են իրավապաշտպանների սպանությունների մեջ»,- ասում է Front Line Defenders-ի գործադիր տնօրեն Էնդրյու Անդերսոնը: «Կոռումպացված բռնապետերն ու ամբոխավար իշխանության ներկայացուցիչները համարձակվում են հարձակվել ոչ միայն իրավապաշտպանների, այլև հենց մարդու համընդհանուր իրավունքների գաղափարի վրա»:

Իրավապաշտպանների սպանության և նրանց դեմ բռնության զեկույցում մանրամասն ներկայացված հիմնական գործոնների շարքում են իրավապաշտպանների դեմ արատավորող և զրպարտող քարոզարշավները, երբ նրանց մեղադրում են «հակապետականության» և «զարգացման դեմ պայքարի» մեջ, բռնի կամ ապակայունացնող ուժերը, տնտեսական քաղաքական ուղղությունները, որոնք առաջացնում են բնական ռեսուրսների անխոհեմ վատնում ի վնաս շրջակա միջավայրի և հողի, համայնքային ճամբարների և բնիկ ժողովուրդների իրավունքների ճանաչումն ու պաշտպանությունը մերժելը, իրավապաշտպանների վրա հարձակումների փաստահավաքման և հետաքննության համար ազդեցիկ համակարգի և պաշտպանության ապահովման բացակայությունը, իրավապաշտպանների սպանությունների ժամանակ պետության և/կամ դրա գործակալների միջև գաղտնի համաձայնությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Էրին Քիլբրայթին, +353857423767, .">.:

Խմբագրության կողմից

HRD Memorial-ը (www.hrdmemorial.org), որը մշակվել է ազգային և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիայի կողմից, հավաքում է դեպքերի վերաբերյալ նյութեր և հարգանքի տուրք է մատուցում այն իրավապաշտպանների հիշատակին, ովքեր սպանվել են սկսած 1998թ.-ից, երբ կոնսենսուսով ընդունվեց իրավապաշտպանների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը: Առաջին անգամ HRD Memorial-ի կայքէջը և տվյալների բազան սկսում է իրական պատկեր տալ իրավապաշտպանների սպանությունների մասշտաբների վերաբերյալ: HRD Memorial-ի նպատակն է լինել ոչ միայն հիշատակի հուշարձան և տվյալների բազա, այլև այն իրավապաշտանների կյանքի տոնակատարությունը, իրավապաշտպանների աշխատանքն ու ձեռքբերումները, ովքեր սպանվել են իրենց խաղաղ իրավապաշտպան գործունեության պատճառով:

Զեկույցի առանձնացված տվյալներ

Բրազիլիա

Dom Tomás Balduino փաստահավաք կենտրոնը 2016թ. արձանագրել է 66 իրավապաշտպանների սպանության դեպք: 2017թ. մասսայական սպանությունների թվի աճ է նկատվում այնպես, որ այդ տարի արձանագրվել է 70 սպանության դեպքերից 28-ի դեպքում իրավապաշտպաններ են, 40%-ը սպանվել են կոտորածի ժամանակ:

Կոլումբիա

Չնայած կառավարության և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնությամբ վերջին 30 տարիների ընթացքում հիմնական բնակչության շրջանում սպանությունների ամենացածր թիվն է գրանցվել, իրավապաշտպանների սպանությունների թիվը զգալիորեն աճել է: 2018թվականին իրավիճակը չի բարելավվել. 2018թ. առաջին կեսին սպանվել է շուրջ 100 իրավապաշտպան:

Գվատեմալա

Իրավապաշտպաններին զրպարտող քարոզարշավները, նրանց պաշտպանվածության բացակայությունը և հարձակումները պատշաճ կերպով հետաքննելն ստեղծել են մի իրավիճակ, երբ տեղի են ունենում իրավապաշտպանների անպատիժ սպանություններ: Front Line Defenders-ի 2014թ. և 2017թ. տարեկան զեկույցներում արձանագրվել է ընդհանուր առմամբ 45 իրավապաշտպանների սպանությունների մասին: Այս տարի մինչև հիմա սպանվել է 19 իրավապաշտպան, որոնցից 9-ը նույն իրավապաշտպան կազմակեերպության՝ CODECA-ի անդամներ էին:

Հոնդուրաս

2014-2017թթ., 4 տարիների ընթացքում Front Line Defenders-ն արձանագրել է ընդհանուր առմամբ 64 իրավապաշտպանների սպանություններ: Ի տարբերություն 2016թվականի ցուցանիշի՝ 2017թ. սպանված իրավապաշտպանների թիվն զգալիորեն նվազել է, սակայն դա պայմանավորված էր Բերթա Կասերեսի սպանության հարցով բարձրացված միջազգային աղմուկով, այլ ոչ թե մարդու իրավունքների իրավիճակի իրական բարելավմամբ:

Մեքսիկա

2016թ. հունիս - 2017թ. մայիս ամիսների ընթացքում Մեքսիկայում իրավապաշտապանների վրա տեղի է ունեցել 1442 հարձակում, այսինքն՝ օրական 4 դեպք: Միայն Չիապաս և Օախակա նահանգներում օրական 2 իրավապաշտպան է հարձակման ենթարկվում: 2013-2018թթ․ ընթացքում իրականացված 144 սպանություններից 31-ը բաժին է հասնում Օախակային։ 2017թ. սպանվել է 48 իրավապաշտպան, որոնց 58%-ը 4 հիմնական խմբերի են պատկանում՝ իրավապաշտպաններ, ովքեր պաշտպանում են խոսքի ազատությունը և լրագրությունը, իրավապաշտպաններ, ովքեր պաշտպանում են բնիկ ժողովուրդների իրավունքները, իրավապաշտպաններ, ովքեր պաշտպանում են տարածքային/հողային իրավունքները և իրավապաշտպաններ, ովքեր պաշտպանում են արժանապատիվ կենսամակարդակի իրավունքը: 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում սպանվել է 27 իրավապաշտպան:

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում, որտեղ իրավապաշտպաններն արդեն վաղուց թիրախավորված են, արտադատական մահապատիժներն իրավապաշտպանների համար շարունակում են մնալ որպես ամենավտանգավոր սպառնալիք: Առոյոյի նախագահության տարիներին (2001-2010թթ.)՝474 իրավապաշտպաններ, իսկ Աքինոյի նախագահության տարիներին (2010-2016թթ.) սպանվել են 139 իրավապաշտպաններ: Ներկայումս այս ամենը շարունակվում է: Front Line Defenders-ը 2017թ. իր տարեկան զեկույցում Ֆիլիպիններում արձանագրել է իրավապաշտպանների 60 սպանության դեպք, այն դարձնելով Ամերիկայից դուրս իրավապաշտպանների սպանության թվով ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիրը, որտեղ նախորդ տարվա համեմատությամբ սպանությունների թիվը կրկնապատկվել է:

https://www.frontlinedefenders.org/en/launch-stop-killings-report

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 101
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association