Ռուսաստանում պաշտպանին ձերբակալել և ծեծի են ենթարկել

094.jpg

 

Պահանջում են ազատել պաշտպան Միխայիլ Բենյաշին և քննել նրա հայտարարությունները ոստիկանության անթույլատրելի գործողությունների վերաբերյալ

Human Rights Watch-ը հայտնում է, որ ՌԴ-ի հարավային շրջանում՝ Կրասնոդարում, ոստիկանությունը ձերբակալել է պաշտպանին, զրկել արտաքին աշխարհի հետ կապից և ծեծի ենթարկել կալանավայրում: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն իրավաբան Միխայիլ Բենյաշին և հետաքննեն ոստիկանությունում կալանքի ժամանակ դաժան վերաբերմունքի մասին նրա հայտարարությունները: Բացի այդ իշխանությունները պետք է դադարեն նրա դեմ քաղաքական ուղղվածություն ունեցող մեղադրանքներ ներկայացնելուց:

Ոստիկանությունը ձերբակալել է Բենյաշին 2018թ. սեպտեմբերի 9-ին, երբ նա հանդիպում էր իր հաճախորդի հետ, ով պատրաստվում էր մասնակցել կառավարության որոշման դեմ կազմակերպված ցույցերին: Կառավարության նոր որոշմամբ բարձրացվել է կենսաթոշակային տարիքը: Այդ օրը Ռուսաստանի 39 քաղաքներում, այդ թվում նաև Կրասնոդարում, ցույցեր էին կազմակերպվել:

Բենյաշը ներկայացնում էր Ռուսաստանի հարավում ձերբակալված ցուցարարներին: Human Rights Watch-ը գտնում է, որ իրավապահ մարմինները 2018թ. չլիցենզավորված ցույցերի և դրանց մասնակիցների նկատմամբ բռնի ուժ են կիրառել: Բենյաշի փաստաբան Ալեքսեյ Ավանեսյանը Human Rights Watch-ին տեղեկացրել է, որ Բենյաշը Կրասնոդար է ժամանել Սոչիից ցույցի նախորդ օրը ցուցարարներին ձերբակալության դեպքում փաստաբան օգնություն տրամադրելու համար:

Բենյաշին բռնի ուժով են տարել ոստիկանություն, որից հետո հերքել նրա այնտեղ գտնվելու լուրը: Բենյաշի փաստաբանը նրան ոստիկանությունում գտել է աթոռին ձեռնաշղթաներով կապված, նրա դեմքը ծեծված և արյունոտված, շրջապատված 3 ոստիկաններով:

Ավանեսյանը պահանջել է իր հաճախորդի հետ առանձին զրուցելու հնարավորություն տրամադրել: Բենյաշն Ավանեսյանին պատմել է, որ ոստիկանները նրան ծեծի են ենթարկել ավտոմեքենայում և ոստիկանության բաժանմունքում: Նա պատմել է, որ ոստիկաններից մեկը նրան հարվածել և հրել է, որի արդյունքում նա գլխով երկաթե չհրկիզվող պահարանին է դիպել, որի պատճառով վնասվել է լսողությունը։

Սեպտեմբերի 10-ին վարչական դատարանը Բենյաշին դատապարտել է 14 օրվա ազատազրկման ոստիկանության «աշխատակցի նկատմամբ անհնազանդություն ցուցաբերելու և հասարակական ցույցերի կարգը խախտելու համար»: Նրա ազատման օրն իշխանությունները նրան կրկին ձերբակալել են՝ «արդարադատությանը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեղադրանքով»:

Սեպտեմբերի 28-ին Կրասնոդարի շրջանային դատարանը Բենյաշին դատապարտել է 2 ամսվա նախնական կալանքի:

Human Right Watch-ը գտնում է, որ Բենյաշին ոստիականի վրա հարձակման մեղադրանքով մինչ հետաքննությունը կալանքի տակ պահելու համար հիմքերը բացակայում են: Ռուսաստանը Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի մասնակից կողմերից է, իսկ Մարդու իրավուքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ դատարանները նախնական կալանքի ժամանակ չպետք է հիմնվեն «ընդհանուր և վերացական» փաստարկների վրա:

Ավելի մանրամասն՝ https://www.hrw.org/news/2018/10/04/russia-defense-lawyer-arrested-beaten:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 13
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association