Փաստաբանների հետապնդումներ

069.jpg

Սեպտեմբերի 3-ից ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կստանձնի իր պաշտոնը: The Solidarity Platform-ը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ ցանկանում է քաղաքացիական հասարակության կողմից ուղերձով դիմել նրան իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում՝ հորդորելով լինել ամբողջ աշխարհի իրավապաշտպանների համար հավատարիմ և անկեղծ ղեկավար, որի կարիքը կա այսօր:


Հելսինկյան ասոցիացիան միացել է այս ուղերձին: SP-ի խնդրանքով տարածում ենք ուղերձը, որպեսզի հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպությունները նույնպես հնարավորություն ունենան միանալ դրան:

Ուղերձին միանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfMEHgu0riUfqajRQl3ZIV_TWOQr0AIi-CVG_rXCY6M1zHBdg/viewform


Երբ հավաքվեն բոլոր ստորագրությունները, Human Rights Watch-ը կկազմի ամբողջական նամակ և էլեկտրոնային փոստով այն կուղարկի Միշել Բաչելեթին: Ցանկալի է նամակներն ուղարկվեն մինչև սեպտեմբերի 3-ը, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել։ Որքան շատ կազմակերպություններ միանան, այնքան ավելի հեշտ կլինի հասցնել ուղերձը Գերագույն հանձնակատարին և ծառայեցնել այն իր նպատակին:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 274
0
0
0
s2sdefault
067.png

Այսօր Human Rights Watch-ը եւ Հնդկաստանի Amnesty International-ը հայտարարել են, որ 2018 թ. օգոստոսի 28-ին հնդկական իշխանությունները ձերբակալել են հինգ ակտիվիստների և հարձակում են գործել մի քանի այլ մարդկանց տների վրա: HRW-ը գրում է, որ կառավարությունը պետք է դադարեցնի քաղաքական հիմքով ձերբակալությունները և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները, ինչպես նաև խաղաղ այլակարծության ճնշմանն ուղղված այլ գործողություններ:

«Իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները ցույց են տալիս, որ կառավարությունն ընդլայնում է ազատ խոսքի դեմ ուղղված իր հարձակումները՝ Հնդկաստանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով», - ասում է HRW-ի Հարավային Ասիայի տարածաշրջանի ղեկավար Մենակշի Գանգուլին: «Պաշտոնյաները կրկին թիրախավորում են իրավապաշտպաններին և նրանց, ովքեր աշխատում են աղքատ և մարգինալացված համայնքների հետ միայն նրա համար, որ իրենց աշխատանքն են կատարում»:

Օգոստոսի 29-ին մի խումբ ակտիվիստներ ու գիտնականներ միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան՝ ձերբակալվածների ազատ արձակման և ձերբակալությունների անկախ հետաքննության պահանջով: Ընդգծելով, որ «այլակարծությունը հանդիսանում է ժողովրդավարության անվտանգության ապահովման միջոցը», Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ մինչև սեպտեմբերի 6-ի հերթական դատական նիստն ակտիվիստների ձերբակալությունը փոխարինվի տնային կալանքով:

«Հնդկաստանում ոստիկանությունը հաճախակի օգտագործում է հակաահաբեկչական օրենքը կառավարությանը քննադատողների և հասարակական ակտիվիստների դեմ և հաճախ նրանք թիրախավորում են որոշ մարդկանց՝ նրանց դեմ հարուցելով բազմաթիվ գործեր», - ասում է Հնդկաստանի AI գործադիր տնօրեն Աաքար Փաթելը:

HRW- ը և Հնդկաստանի AI-ը բազմիցս հորդորել են Հնդկաստանի կառավարությանը ապահովել, որ կազմակերպությունների նկատմամբ ցանկացած սահմանափակում չխախտի խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը և կոչ են արել դադարեցնել անօրինական գործողությունները:

«Որպեսզի այս ամենն իրական լինի, կառավարությունը պետք է պաշտպանի խոսքի և հավաքների ազատությունը, իսկ ակտիվիստները պետք է կարողանան առանց վախի խոսել»,- հավելել է Փաթելը:

Ամբողջական նյութը՝ https://www.hrw.org/news/2018/08/30/india-5-more-rights-activists-detained:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 195
0
0
0
s2sdefault

Front Line Defenders-ի 2018 թվականի մրցանակաբաշխությունը

065.jpg

Այսօր Front Line Defenders-ը հրապարակել է Վտանգի մեջ գտնվող իրավապաշտպանների՝ 2018 թվականի մրցանակի հաղթողների անունները: Տարածաշրջանային հաղթողներն են Սոնի Սորին (Հնդկաստան), Նուրջան Բայսալը (Թուրքիա), LUCHA շարժումը (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), La Resistencia Pacífica de la Microregión de Ixquisis-ը (Գվատեմալա), Հասան Բուրասը (Ալժիր):

Դուբլինի քաղաքապետարանի սրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Քեյթ Գիլմորը ներկայացրել է Նուրջան Բայսալին, ով 2018 թվականի համաշխարհային դափնեկիրն է:

«Այսօր մենք պատվում ենք այն պաշտպաններին, ովքեր աշխատում են աշխարհի ամենավտանգավոր վայրերում, վտանգելով իրենց անվտանգությունը, որպեսզի խաղաղորեն պահանջեն արդարություն եւ մարդու իրավունքներ իրենց համայնքների համար», - հայտարարել է Front Line Defenders-ի գործադիր տնօրեն Էնդրյու Անդերսոնը Դուբլինում հաղոթների անունները հրապարակելիս:

Մանրամասն տեղեկույթի համար այցելեք Front Line Defenders-ի https://www.frontlinedefenders.org/en/front-line-defenders-award կայքէջը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 276
0
0
0
s2sdefault
064.jpg

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանն այսօր որոշեց վերսկսել փաստաբան Վահե Գրիգորյանն ընդդեմ Փաստաբանների պալատի գործի քննությունը: Դատավորը գտել է, որ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն կա:

Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։   Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում նյութի հրապարակումից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը,  մեկնաբանություն էր գրել։

«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»,- գրված էր մեկնաբանության մեջ։

   Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 609
0
0
0
s2sdefault
056.jpg

Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։ Իսկ մեղավոր ճանաչվելու համար հիմք էր հանդիսացել փաստաբան Գեւորգ Գեւորգյանի դիմումը։

Պատմությունը սկսել էր այն բանից հետո, երբ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՖԲ-ում «Attorney at Law» խմբում կատարել էր գրառում, որի Վահե Գրիգորյանը, արձագանքել էր հետևյալ մեկնաբանությամբ․ «Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝ մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավոր զարգացումը: Դրա համար չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝ հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցավ գործով դատաքննությունը։ Հայցվոր Վահե Գրիգորյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել դատարան։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արտաշես Խալաֆյանն առարկեց միջնորդության դեմ եւ նշեց, որ հայցը պետք է մերժել։

Գործով որոշումը կհրապարակվի օգոստոսի 28-ին։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 283
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association