Փաստաբանների հետապնդումներ

«Փաստաբաններ Արայիկ Պապիկյանին, Նինա Կարապետյանցին եւՏիգրան Հայրապետյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության»․ այս պահանջով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել էր Փաստաբանների պալատ:«Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդել էին հետաձգել նիստը, քանի որ 25 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ի վիճակի չէր մասնակցել նիստին: Այնուամենայնիվ,դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ցանկացել էր շարունակել դատական նիստը, որին ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը փորձել էին լքել նիստերի դահլիճը: Դատավորնստիպված էր ընդմիջել նիստը, իսկ ընդմիջումից հետո փաստաբանները դահլիճ չէին մտել:Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից սա դիտվել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 611
0
0
0
s2sdefault

Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց

  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել էր փաստաբանների պալատ։ Դիմելու համար հիմք էր հանդիսացել այն, որ  2017 թ սեպտեմբերի 7-ին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ    փաստաբան Արայիկ Պապիկյանը   լքել էր նիստերի դահլիճը։ Նա ցանկացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնել, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել, որ մյուս փաստաբանները եւս ներկա լինեն։ Արայիկ Պապիկյանը ցանկացել էր  ապահովվել նաեւ դատավորի որոշմամբ հեռացված իր պաշտպանյալի ներկայությունը։  

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 9675
0
0
0
s2sdefault

Տիգրան Եգորյանը նկատողություն ստացավ

  Փաստաբան Տիգրան Եգորյանը «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործով դատական նիստին դահլիճը լքելու նկատողություն ստացավ։ 2017թ. հոկտեմբերի 27-ի  Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Տիգրան Եգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ընդամենը 30 րոպե ժամանակ էր տվել, թեեւ նա  3 օր ժամանակ էր խնդրել։

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1478
0
0
0
s2sdefault

  Փաստաբան Արայիկ Պապիկյանն  այսօր  նկատողություն  ստացավ 17124  ԿԳ-ով։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Արտուշ Գաբրիելյանը  դիմել էր Փաստաբանների պալատ եւ տեղեկացրել, որ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին Արայիկ Պապիկյանն   առանց նախագահողի թույլտվության լքել է  նիստի դահլիճը։ Դա տեղի է ունեցել « Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ: Արայիկ Պապիկյանը հայտարարել էր, որ առանց իր պաշտպանյալի՝ դատական նիստին ներկայության լիազորված չէ մասնակցել նիստին։ Նա նաեւ նշել էր, որ փաստաբանների նկատմամբ դրսեւորվում է կամայական մոտեցում։ Իր ձեռքի պայուսակը, թեեւ տվել է ազդանշան, սակայն կարգադրիչներն իրեն թույլատրել են մտնել դահլիճ, փոխարենը  իր գործընկերներ Մուշեղ Շուշանյանին եւ Լուսինե Սահակյանին չի թույլատրվել։ Խորհուրդը որոշեց դահլիճը լքելու համար Արայիկ Պապիկյանին ճանաչել մեղավոր եւ կիրառել նկատողություն։

    Արայիկ Պապիկյանը ծանրաբեռնվածության պատճառով չէր մասնակցում կարգապահականի  նիստին: Նա խնդրել էր հետաձգել նիստը, սակայն խորհուրդը որոշեց չընդառաջել պաշտպանին: Այսօրվա նիստի ընթացքում տեսանկարահանում անելն արգելվեց:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 446
0
0
0
s2sdefault

Փաստաբանների պալատում հետաձգվեց 11 փաստաբանների՝ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի,   Դավիթ Գյուրջյանի, Լուսինե Սահակյանի, Արա Ղարագյոզյանի, Երվանդ վարոսյանի, Հրանտ Գեւորգյանի, Մուշեղ Շուշանյանի, Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանի, Հարություն Բաղդասարյանի եւ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ կարգապահական նիստը։ Փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանը չէր ներկայացել նիստին, քանի որ տանը դժբախտություն էր տեղի ունեցել։  

ՓՊ-ում վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ «Դատական սանկցիա» կիրառելու մասին որոշումը։ «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստում, երբ դատավորը վերադարձել է խորհրդակցական սենյակից, նրան է հանձնվել փաստաբանների միջնորդությունը՝   խնդրելով հետաձգել դատական նիստը՝ ապահովելով բացակայող պաշտպաններ՝ Մուշեղ Շուշանյանի եւ Արայիկ Պապիկյանի անխոչընդոտ մասնակցությունը։ Նրանք այդ պահին գտնվել են դատարանի բակում։ Քանի որ դատական կարգադրիչները ապօրինի կերպով նրանց թույլ չեն տվել մուտք գործել նիստերի դահլիճ:

Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է, որ Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանը եւս լքել են նիստերի դահլիճը։

Ի դեպ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի ներկայացել պալատ՝ բացատրություն տալու։ Նա չի ներկայանում նաեւ ՓՊ խորհրդի նիստին։ Հենց դատավորի չներկայանալն ու նրա կարծիքը չճշտելն էլ հիմք է հանդիսանում, որ ՓՊ—ի կարգապահական նիստում   արգելվի տեսանկարահանումը։

Փաստաբանների պալատի խորհրդի կարգապահական նիստի լրացուցիչ օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 470
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association