Փաստաբանների հետապնդումներ

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբանի հայցն ընդդեմ  ՓՊ որոշման։ Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։    Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում հրապարակված նյութից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը,  մեկնաբանություն էր գրել։

«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»։

    Դրա համար նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։

   Այսօր հայցվոր կողմը չէր ներկայացել դատական նիստին։ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանն առարկեց տեսանկարահանման միջնորդության դեմ․ «Տեսանկարահանվելու ցանկություն չունեմ։ Դա որոշակի շահարկումների տեղիք է տալիս»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը։

    Պատասխանողը,  դատարանի առաջարկով,  ապացուցման վերաբերյալ գրավոր դիրքորոշում հայտնելու համար երկու շաբաթ ժամանակ    խնդրեց։ Դատական նիստը կշարունակվի մայիսի 30-ին։

   

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1336
0
0
0
s2sdefault

2016 թվականից Հայաստանում ընթացող աղմկահարույց քրեական գործերում որպես պաշտպաններ ներգրավված մի խումբ ակտիվ և անկախ փաստաբաններ ենթարկվել են ոտնձգությունների եւ խոչընդոտների իրենց մասնագիտական ​​գործունեությունը դատարաններում իրականացնելու ընթացքում: Մանրամասն տեղեկույթի համար կարող եք կարդալ ՔՀՀ-ի անդամ 39 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից ստորագրված հայտարարությունը (http://www.civicsolidarity.org/article/1490/armenia-harassment-lawyers-working-high-profile-cases) եւ «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» Հայաստանում իրականացված փաստահավաք առաքելության զեկույցը (http://www.civicsolidarity.org/article/1540/new-report-behind-glass-wall-right

Որպես փաստաբանների աջակցությանը, ինչպես նաեւ անկախ փաստաբանության կառույցի պաշտպանությանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի տրամաբանական շարունակություն, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ, Հելսինկյան ասոցիացիան իրականացնում է ծրագիր, որը նպատակաուղղված է ա) Հայաստանի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ այլ կարեւոր դերակատարների իրազեկմանը պետական ​​իրավական նախաձեռնությունների եւ դրանց հնարավոր գործնական հետեւանքների վերաբերյալ, բ) դատարանների մշտադիտարկմանը, գ) միջազգային իրավապաշտպան գործունեությանը ընդլայնմանը Հայաստանի իշխանությունների վրա հնարավոր ազդեցության ապահովման նպատակով, և դ) ծրագրային թիմի ինստիտուցիոնալ զարգացմանը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 126
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association