13/26 ընտրատեղամասում ոչ մի կերպ չարձագանքեցին հանձնաժողովի անդամի ուշացած ներկայանալու փաստին

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդները տեղեկացնում են, որ 13/26 ընտրատեղամասում "Ժառանգություն" կուսակցության կողմից ուղարկված հանձնաժողովի անդամը ներկայացել է բավականին ուշ: Վերջինս հայտնվել է ընտրատեղամասում միայն 12:00-ին և առանց որևէ խոչընդոտի անցել աշխատանքի՝ չնայած այն հանգամանքին, որ վիճակահանությանը չէր մասնակցել: 

Տեսնյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի:

 

 

 

 

 

Մեր կազմակերպության դիտորդների նկատառմանը ի պատասխան տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն արդարացել է՝ բացատրելով, որ զանգահարել են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով և բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, որով տվյալ հանձնաժողովի անդամին թույլատրել գործի անցնել: Նշենք սակայն, որ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել մեր դիտորդներին տեսաձայնագրել տվյալ զրույցը:

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1065
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association