Ընտրություններ

Կնիքի անհետացում 10/18 ընտրատեղամասում

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրել են, թե ինչպես քաղաքացի Լյովա Սամվելյանը եկել է 10/18 ընտրատեղամաս՝ պահանջելով դադարեցնել ընտրությունները այն պատճառով, որ իր անձնագրի կնիքը անհետացել էր մոտ 40 րոպե անց: Հանձնաժողովի նախագահն ասելէ, որ իրավունք չունի ընտրությունը դադարեցնելու: Քաղաքացին ցանկանում էր ընտրատեղամասում բողոք գրել, սակայն տարացքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ իրավունք չունի ընտրատեղամասում բողոք ներկայացնել տվյալ ընտրատեղամասի նախագահին և որ նա պարտավոր է գնալ ԿԸՀ բողոք ներկայացնելու համար: Լյովա Սամվելյանն ի վերջո հեռացել է ընտրատեղամասից առանց բողոք գրելու:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1256
0
0
0
s2sdefault

Մարդկային կուտակումներ 13/27 ընտրատեղամասում

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրել են, թե ինչպես մի կին 13/27 ընտրատեղամասում մեկ առ մեկ մտել է բոլոր ընտրախցիկներ, իբրև թե "օգնելու" այն ընտրողներին, ովքեր տեսողական կամ այլ որևէ առողջական խնդիր են ունեցել, սակայն այդ մասին նշում չի կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1360
0
0
0
s2sdefault

Ընտրողներին "օգնում են" 13/26 ընտրատեղամասում

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրեցին, թե ինչպես 13/26 ընտրատեղամասում հանրապետական կուսակցության վստահված անձը մտնում էր ընտրախցիկներ ընտրողների հետ՝ "օգնելով" նրանց: Նույն այս վստահված անձը զարմանալիորեն մոտ 40 րոպե անց հայտնվեց 13/28 ընտրատեղամասում:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1237
0
0
0
s2sdefault

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդները տեղեկացնում են, որ 13/26 ընտրատեղամասում "Ժառանգություն" կուսակցության կողմից ուղարկված հանձնաժողովի անդամը ներկայացել է բավականին ուշ: Վերջինս հայտնվել է ընտրատեղամասում միայն 12:00-ին և առանց որևէ խոչընդոտի անցել աշխատանքի՝ չնայած այն հանգամանքին, որ վիճակահանությանը չէր մասնակցել: 

Տեսնյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 918
0
0
0
s2sdefault

Մարդկային կուտակումներ Էրեբունու 11/9 և 11/10 ընտրատեղամասերում

Տեսնյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի:

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդները տեղեկացնում են, որ Էրեբունու 11/9 և 11/10 ընտրատեղամասերում կուտակումներ են առաջացել: Հանձնաժողովի նախագահը սակայն ոչինչ չի ձեռնարկում այս կապակցությամբ: Անտարբեր են նաև ոստիկանները: 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 985
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association