Փաստաբան՝ Ա․Հարությունյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ․ Տեսանյութ

pastabannei pltԵրևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Գոռ Բարնաուսովի քրեական գործի քննության ընթացքում, վերջինիս մայրը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Ա․Վեզիրյանին տրված հարցազրույցում հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթ բաժնում քրեական գործի նախաքննության ընթացքում որդու շահերը պաշտպանելու համար պաշտպանը հրավիրվել է քննիչի կողմից։



Այդ տեսանյութի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Ա․Զոհրաբյանը, 04.03.2014 թ-ին կարգապահական վարույթ էր  հարուցել փաստաբան՝ Ա․ Հարությունյանի նկատմամբ։ Սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը բազմակողմանի հետզոտելով գործի հանգամանքները, որոշում կայացրեց, համաձայն որի փաստաբան՝ Ա․Հարությունյանին ճանաչեց մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի պահանջների խախտման համար, նրա նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ՝ տուգանք 200 000 ՀՀ դրամի չափով և լրացուցիչ կարգապահական տույժ՝  իր հաշվին անցնելու լրացուցիչ վերապատրաստում՝  փաստաբանի վարքագծի կանոնների,  դեոնթոլոգիա թեմայով ութ ժամաքանակով դասընթաց։ Ի դեպ այս որոշումը հնարավոր է հիմք հանդիսանա Գ․Բառնաուսովի քրեական գործի դատաքննությունը վերսկսելու համար, որը կպարզվի սույն թվականի հուլիսի 21-ին նշանակված դատական նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։



Տեսանյութը Հելսինկյան ասոցիացիայի՝  ETV-ի համար։




 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1057
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association