Դատարանների նոր մարտավարությունը. Տեսանյութ

shengavitՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝ Ն․Բաղդասարյանի նախագահությամբ, սույն թվականի հուլիսի 23-ին կայացրեց դատավճիռ, որով ամբաստանյալներ՝ Գ․Բառնաուսովին և Ա․Զառաֆյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում  և դատապարտեց ազատազրկման հինգ տարի ժամկետով։





Նախորդ դատական նիստին պաշտպան՝ Ա․Մնացականյանը միջնորդել էր դատական նիստը հետաձգել, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը պետք է կայացներ որոշում փաստաբան Ա․Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով։ Դատարանը բավարարել էր նիստը հետաձգելու միջնորդությունը այդ հիմքով, սակայն անգամ այն փաստը որ ՀՀ ՓՊ-ը կայացրել էր Ա․Հարությունյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում, քանի որ հիմնավորվել էր, որ վերջինս նախաքննության մարմնի հրավերով է ներգրավվել քրեական գործում, դատարանը դա չդիտեց, որպես ամբաստանյալի պաշտպանության իրավունքի խախտում։
Վերջին շրջանում դատարանները փոխել են իրենց մարտավարությունը, եթե նախկինում մերժում էին, ապա հիմա բավարարում են պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, սակայն դատավճիռը կայացնում են անտեսելով ամբաստանյալներին արդարացնող փաստերը։

Մանրամասները տեսանյութում։




Դատավճիռ



Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի։








  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1137
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association