Ա.Առուշանյանի քրեական գործը կրկին վերաքննիչ դատարանում է

veraqnnich arushanyanՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Կ.Ղազարյանի նախագահությամբ,  փաստաբաններ՝ Լ.Սիմոնյանի  և Ռ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքների հիման վրա 04.08.2014 թ-ին  քննության է առել  Ա.Առուշանյանի և Է. Կարաքեշիշյանի քրեական գործը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Մ.Մակյանի կողմից սույն թվականի հունիսի  17-ին կայացված դատավճռի դեմ, ով ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել հիմնվելով արժանահավատ վարկածի վրա:


Սույն քրեական գործը արդեն երկրորդ անգամ է քննվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Երեք դատական նիստերի ընթացքում՝ 2014 թվականի օգոստոսի 04-ին,  08-ին, 11-ին պաշտպանները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքները, ինչպես նաև առարկություններով հանդես եկավ մեղադրողը,  որից հետո դատական նիստը հետաձգվեց:  Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Ա.Վեզիրյանին պաշտպան՝ Լ.Սիմոնյանի ներկայացրած  պատճառաբանություններին  և դատական նիստերի ընթացքում  վերաքննիչ բողոքի  հրապարակմանը  կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութերում: 














Տեսանյութերը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:


 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1082
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association