Warning: getimagesize(/home/hrtv/public_html/hahr/images/վարագյան.PNG): failed to open stream: No such file or directory in /home/hrtv/public_html/hahr/plugins/content/social2s/social2s.php on line 1659

Մեղադրողը պահանջեց 18 տարվա ազատազրկում

վարագյան29.09.2014 թ-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ամբաստանյալ՝ Էդգար Վարագյանի դատավարությունը, ով մեղադրվում է ավազակային հարձակման, առևանգման, բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:




Դատական նիստին մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող՝ Գ. Գևորգյանը, ով պահանջեց վերջնական պատիժ նշանակել 18 տարի ազատազրկում համարելով, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան: Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց մեկ շաբաթ տրամադրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ամբաստանյալ Է.Վարագյանը իր ցուցմունքների ընթացքում հայտարարել էր, որ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատկով իրեն ձերբակալելու ընթացքում ոստիկանների և քննիչների կողմից ենթարկվել է բռնությունների, ձեռքի մատն են ջարդել, հոգեբանորեն ճնշում են գործադրել նաև իր ընկերուհու վրա, որպեսզի վերջինս ցուցմունք տա իր դեմ:
Խոշտանգումների վերաբերյալ ամբաստանյալի ծնողները հայտարարություն են տվել համապատասխան մարմիններին, սակայն ապարդյուն`հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1148
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association