Warning: getimagesize(/home/hrtv/public_html/hahr/images/Կունգուրցև.jpg): failed to open stream: No such file or directory in /home/hrtv/public_html/hahr/plugins/content/social2s/social2s.php on line 1659

Կ.Կունգուրցեվի քրեական գործի դատաքննությունը սկսվեց. Տեսանյութ

Կունգուրցև20.10.2014 թ-ին Վանաձոր քաղաքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ն.Հովակիմյանի նախագահությամբ, սկսվեց Կարեն Կունգուրցևի քրեական գործի դատաքննությունը:





Ըստ մեղադրական եզրակացության Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.10.2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Սույն գործով ձերբակալվել է նաև «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ բուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, ում մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականություններին ոչ պատշաճ վերաբերվելու և անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացելու համար: Վերջինիս քրեական գործի մասն անջատվել է և դեռևս կատարվում է նախաքնություն:
Սույն գործով մեղադրանքը պաշտպանում է մեղադրող՝ Պետրոս Մարտիրոսյանը, տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է փաստաբան՝ Ա. Ֆանյանը, Կարեն Կունգորցևի շահերն է պաշտպանում Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան՝ Արայիկ Պապիկյանը:

Դատական նիստին՝ վերապատրաստումների մասնակցելու պատճառով, չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, ով դիմում էր ներկայացրել դատարան դատաքննությունը հետաձգելու և այլ հերթի նշանակելու մասին: Դատարանը լսելով կողմերի կարծիքը թեև որոշեց նիստը հետաձգել, այնուամենայնիվ շարունակեց այն, թույլ տալով ամբաստանյալի պաշտպանին ներկայացնել մեղադրողի դեմ բացարկի միջնորդությունը: Միջնորդության հիմքում նշված էր մեղադրողի կողմից նախաքննության ընթացքում թույլ տրված սխալները, ոչ պատշաճ հսկողությունն ու այլ հանգամանքներ: Կ.Կունգուրցևի պաշտպանի կողմից բացարկի միջորդությունը ներկայացնելուց հետո, դատաքննությունը հետաձգվեց մինչև նոյեմբերի 18-ը /հաշվի առնելով նաև այն, որ դատավորն էլ մեկ շաբաթ մասնակցելու է վերապատրաստումների/, որին ընթացքում էլ դատարանը կանդրադառնա բացարկին:

Մանրամասները դիտեք տեսանյութում:




Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1360
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association