Հ.Աղամալյանի քրեական գործով վիճաբանությունների փուլն ավարտվեց. Տեսանյութ

hayk aghamalyan14.11.2014 թ-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝ Մ.Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակեց  Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի քրեական գործի քննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով:


Կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկները, մեղադրողը պնդեց մեղադրանքը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ պահանջեց առավելագույն պատիժ: Ամբաստանյալ Դավիթ Մանուկյանի պաշտպան՝ Գայանե Գրիգորյանը, ներկայացրեց  մի շարք հանգամանքներ, որոնք անտեսվել էին նախաքննության ընթացքում, որն էլ հիմք է տալիս պնդելու, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Դատարանը կողմերին լսելուց հետո հայտարարեց վիճաբանությունների փուլի ավարտ և հետաձգեց դատական նիստը:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության. Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72շ. հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72 հասցեում բռնության գործադրմամբ` խմբի կազմում կատարել է խուլիգանություն, բացի այդ կատարել է առանձնապես ծանր հացագործության կատարման գործիք հանդիսացող դանակի և հետքերի նախապես չխոստացված պարտակում:

Մանրամասները դիտեք տեսանյութում:



Տեսանյութը Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի  համար:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 988
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association