Ա.Առուշանյանի գործ՝ բողոքի ակցիա, հացադուլ, պաշտպանական ճառ. Տեսանյութ

arushanyani datՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է Ա.Առուշանյանի և Է.Կարաքեշիշյանի քրեական գործի քննությունը: 17.11.2014 թ-ին տեղի ունեցած դատական նիստին Ա.Առուշանյանի պաշտպան՝ Լ.Սիմոնյանը,  հանդես եկավ պաշտպանական ճառով, որը ներկայացնելուց առաջ դատարանին տեղյակ պահեց այն մասին, որ իր պաշտպանյալի հարազատները նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26 հասցեում,  12.11.2014 թ-ից անժամկետ հացադուլ են հայտարարել:


Պաշտպանական ճառով պաշտպանը ներկայացրեց այն փաստերը, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Ա.Առուշանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, սակայն աշխատանքային օրվա ավարտի պատճառով, դատական նիստը հետաձգվեց և պաշտպանական ճառի չհրապարակած մասը դատարանը կունկնդրի սույն թվականի նոյեմբերի 27-ին:
Արդեն երրորդ տարին է շարունակվում է Ա.Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, արդեն երկրորդ անգամ է քործը քննվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, ամբաստանյալի հարազատները և աջակիցները այդ առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել, իսկ ծնողներն ու եղբայրը 12.11.2014 թ-ից անժամկետ հացադուլ են հայտարարել:
Սույն գործով կազմակերպված բողոքի ակցիայի, հացադուլի և պաշտպանական ճառի մանրամասներին ծանոթացեք ստորև ներկայացված տեսանյութերից:

Բողոքի ակցիա





Անժամկետ հացադուլ





Պաշտպանական ճառ






P.S. Նյութը տեղադրելուց հետո տեղեկացանք, որ Առուշանյանները դադարեցրել են հացադուլը,քանի որ նախագահականից խոսք են տվել, որ օբյեկտիվ քննություն կլինի և դատարանը խախտումներ թույլ չի տա:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1441
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association