"Նոր սերունդը" ընդդեմ "Իրավունքի"

nor serund logoՎաղը՝ փետրվարի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Արայիկ Մելքումյանի նախագահությամբ,տեղի կունենա հերթական դատական նիստը ընդդեմ Իրավունք թերթի:

Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 21-ին, որին որպես դիտորդ ներկայացել էր Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ՝ Թերեզա Կարապետյանը: Նիստի ընթացքում պատասխանող կողմի պաշտպան Լևոն Բաղդասարյանը պատճառաբանել էր, որ եթե նույնիսկ վիրավորական բառ է ասվել հայցվորների հասցեին, ապա դա ոչ թե ատելությամբ, այլ սիրով է արվել, մեջբերում ենք. «այսպես ասած` սիրով ապտակել ենք»: Սրան ի պատասխան` հայցվորներից մեկն ասաց, որ ընկալում է այդ բառերը որպես բռնության կոչ և հարցրեց, թե ի՞նչ ասել է` սիրով ապտակել: Բաղդասարյանը նիստի ընթացքում օգտագործեց նաև «համասեռամոլներ» բառը, որն ըստ հայցվոր կողմի պաշտպան Մարո Խաչատուրյանի` վիրավորական էր հայցվոր կողմի համար: Պահանջին այլևս չօգտագործել այդ բառը դատական նիստերի դահլիճում, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման համարժեք բառերից միայն «գալուբոյներ» բառը գիտի:
Հիշեցնենք, որ ըստ քաղաքացիական գործի նյութերի` հայցվորներ, «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության աշխատակիցներ` Գրիքոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանը, պատասխանող կողմից` Իրավունք Մեդիա ՍՊԸ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանից և Հովհաննես Գալաջյանից, պահանջում են պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և վնասի հատուցման համար 3.000.000 ՀՀ դրամ գումար:
Դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել «Իրավունք» օրաթերթի կայքում 2014 թվականի մայիսի 17-ին հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածը, որում հոդվածագիրը հղում կատարելով վերոնշյալ և մի շարք այլ անձանց ֆեյսբուքյան էջերին, հրապարակում է սև ցուցակ և կոչ անում մարդկանց չշփվել նրանց հետ, չօգնել որևէ հարցում, գործնական հարաբերությունների մեջ չմտնել, չընդունել աշխատանքի կամ հեռացնել ցանկացած հարմար պատրվակով և այլն:
Հայցվորները գտել են, որ տեքստում տեղադրված մի շարք արտահայտություններ, մասնավորապես`«սրանք», «գեյ– քարոզչության դրույթներին հավատացող զոմբիներ» և «Ազգի և Պետության ներքին թշնամիներ» արտահայտություններն իրենց մեջ պարունակում են վիրավորանք և արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, և որ հոդվածն իր մեջ պարունակում է ատելության և խտրականության կոչ։
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1410
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association