ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Prison Life11Ինչպես տեղեկացրել էինք սույն թվականի մայիսի 13-ին տեղ ունեցած մամլո ասուլիսին  Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր՝ Հրաչյա Գևորգյանը ունի առողջական խնդիրներ, չի կարողանում ինքնուրույն քայլել և խոսել, չի ստանում համապատասխան բուժում և հետևաբար հայտնի չէ կարող է արդյոք այդ վիճակում մասնակցել դատական նիստերին:  

 Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն թվականի մայիսի 20-ին դատական նիստ էր նշանակել, որին բնականաբար ամբաստանյալին չէին ներկայացրել:  Դատական նիստը հետաձգվել է, բայց առանց դատական նիստը բացելու, դատավոր՝ Մ.Մելքոնյանը անգամ չի բարեհաճել իջնել դատական նիստերի դահլիճ և հայտնել դատական նիստի հետաձգման պատճառների մասին:

Դահլիճի մոտ հավաքված անձնանց դատական նիստը հետաձգվելու մասին հայտնել է Հ.Գևորգյանի պաշտպանը, ում տեղեկացրել են դատարանից հեռախոսով:

Ըստ Դատալեքս տեղեկատվական կայքի հաջորդ նիստը նշանակվել է 10.06.2015 թ-ին: 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1420
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association