Հրաչյա Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

hrachya1Հուլիսի 21-ին, ժամը 12:30-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող Հրաչյա Գևորգյանի քրեական գործով նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց մեղադրող դատախազի անհարգելի բացակայության պատճառով:

Ամբաստանյալին դատարան էին բերել սայլակով: Նիստը հետաձգելուց հետո Հ.Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդին  բանավոր և գրավոր / քանի որ խոսակցական  խնդիրներ ունի/  հասրեց հայտնել, որ   Դատապարտյալների հիվանդանոցում իրեն թունավորել են, այժմ(գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասի 4-րդ խցում) ՔԿՀ բուժանձնակազմն իրեն հայտնել է, որ ի վիճակի չեն բուժում իրականացնել, կամ պետք է ինքը բժիշկ բերի, կամ գումար տա, որպեսզի բժիշկ բերեն: Խնդրեց ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ասաց հետևյալը.

 «Ո՛չ տանում են հետազոտության, ո՛չ դիագնոզն են ասում, որ իմանամ ինչ հիվանդություն ունեմ, ո՛չ էլ բուժում են: Ասում են՝ դու ծանոթ բժիշկ չունե՞ս, ասա, թող գա, քեզ բուժի, մենք կթողնենք: Թե չէ, մենք այդպիսի բժիշկ չունենք, դա մեծ գումարների հետ է կապված, մենք չենք կարող անել: Ասում են՝ կամ եթե ծանոթ բժիշկ ունես, կանչի, թող քեզ բուժի, կամ էլ փողը տուր, համ տանենք հետազոտել տանք, համ էլ բուժել տանք: Ասում են՝ մինչև մեզ մոտ գալը, էդքան բժիշկների մոտ ես եղել, ինչի չբուժեցին, որ բերեցին, թողեցին մեր վզին: Եթե այսպես շարունակվի, ես կմահանամ»:
Նշենք, որ դատարանում էր գտնվում Հրաչյա Գևորգյանի մայրը, ով ունի առողջական խնդիրներ, թոշակառու է և ում միակ խնամակալը Հրաչյա Գևորգյանն է: Այս հանգամանքը գործի քննության ընթացքում հաշվի չի առնվում:
Կալանավորը բաց նամակ է փոխանցել Արդարադատության նախարարին, որն առանց փոփոխությունների կարող եք տեսնել կից լուսանկարում:

Ard nax dimum
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1332
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association