Հրաչյա Գեվորգյանի գործով դատաքննությունը վերսկսվեց

arm144016097333Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝  Մ.Մելքոնյանի նախագահությամբ, մեղադրողի միջնորդության հիման վրա 26.08.2015 թ-ին  վերսկսեց Հ.Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:


 Մեղադրողի միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման ընթացքում չի հետազոտվել քրեական գործում առկա լազերային կրիչը: Միջնորդությունը ներկայացնելուց հետո մեղադրողը նաև հանդես եկավ հայտարարությամբ և  հրաժարվեց ամբաստանյալ՝ Հ.Գևորգյանին  առաջադրված մեղադրանքներից մեկից՝ այն է ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի  1-ին մասով առաջադրված մեղադրանքից, պատճառաբանելով, որ այն անհիմն է, քանի որ հարուցվել է միայն տուժողի ցուցմունքի հիման վրա և չի հիմնավորվում այլ ապացույցներով, ավելին ի սկզբանե Հ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածով, սակայն հետագայում համապատասխան  ապացույց չունենալու պատճառով վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածով:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության Հրաչյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218, 34-139, 316 և182 հոդվածներով այն բանի համար, որ նա որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, պատանդ վերցնելու և պահելու նպատակով , որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջությանը համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին: Պատանդներին ազատելու պայմանով Ն.Հարությունյանի հորից` Ս.Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Բացի այդ Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս անգամ Ս. Հարությունյանից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստեցնի վերջինիս դստերը` Ն.Հարությունյանին` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Ն.Հարությունյանին և նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար:

Դատական նիստը հետաձգվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1495
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association