Հ.Գեվորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման. տեսանյութ

HRACHԱջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հրաչյա Գևորգյանի երկարատև և ծանր հիվանդությունից հետո վերսկսվել է քրեական գործի քննությունը:

Դատարանի կողմից քրեական գործը վերսկսելու որոշումը կայացվել էր մեղադրողի միջնորդության հիման վրա, որի հիմքում դրվել էր այն փաստը, որ դատաքննության ժամանակ չէր հետազոտվել լազերային կրիչը, որում առկա է տեսանյութ, որը իբրև հիմնավորում է Հ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով մեղադրանք առաջադրելը:
Սույն թվականի նոյեմբերի 9-ին դատարանը կայացրեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց Հ.Գևորգյանին, սակայն մինչև դատավճռի եզրափակիչ մասը նշելը, հայտնենք, որ դատաքննությունը վերսկսելուց հետո հետազոտվեց մեղադրող կողմի միջնորդած ապացույցը՝ տեսագրությունը, որով բնավ չհիմնավորվեց Հ.Գևորգյանի կողմից ոստիկաններին դիմադրելու փաստը, ինչպես նաև վերսկսելուց հետո հաստատվեց, որ դատարանից անհետացել են դատական նիստերի արձանագրությունների այն կրիչները, որտեղ ձայնագրված են գործով այն վկաների ցուցմունքները ովքեր ցուցմունք են տվել ի օգուտ ամբաստանյալի, իսկ դատարանն էլ նրանց կրկին դատարան չհրավիրեց: Դատական նիստերին այդպես էլ չներկայացավ տուժող Ն.Հարությունյանը, ով ամբաստանյալի քաղաքացիական կինն է: Վերը նշվածը անտեսելով դատարանը այնուամենայնիվ գտավ, որ Հ.Գևորգյանի մեղադրանքը հիմնավոր է և նրան դատապարտեց ազատազրկման 8 տարի ժամկետով: Ամբաստանյալը լսելով դատավճիռը փորձեց ինքնահրկիզման դիմել իր հետ նախապես դատարան բերած բենզինով, սակայն ուղեկցող ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը:
Հարկ ենք համարում նշել, որ ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ 2011 թ-ից, վերջինիս առողջական վիճակը շարունակվում է  ծանր մնալ, չի կարողանում ինքնուրույն քայլել, դժվարանում է խոսել, իսկ քրեակատարողական հիմնարկը չի ձեռնարկում որևէ միջոց Հ.Գևորգյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:




Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1544
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association