Արթուր Հայրապետյանի և Վահրամ Սահակյանի գործը նշանակվեց դատաքննության

Օգոստոսի 5-ին, երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով նախնական դատական նիստը: Այս անգամ ևս Վահրամ  Սահակյանը նիստին  չէր մասնակցում:
Նիստի ժամանակ Արթուր Հայրապետյանի փաստաբան Գայանե Ղուլյանը միջնորդեց գործին կցել հարցազրույցներ և մի քանի  հրապարակումներ:
Դատավորի այն հարցին, թե նշանակի՞ արդեն դատաքննություն, արդյոք հաշտության հիմքեր կան, թե՞ ոչ,  Վահրամ Սահակյանի պաշտպան Հարություն Հարությունյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո ևս որոշակի քննարկում են ծավալել, սակայն մերժում են ստացել:
«Այս պահին ևս մենք մեզ փակ չենք համարում քննարկման, բանակցության համար: Եթե դահլիճում Արթուր Հայրապետյանը, ինչպես նախորդ նիստին միջանցքում վերջնականապես կհայտարարի, որ հաշտությունը սպառված է, մենք այդ դեպքում ժամանակ միանշանակ չենք խնդրի»,- ասաց Սահակյանի պաշտպանը:
Իսկ Արթուր Հայրապետյանի պաշտպան Գայանե Ղուլյանն ասաց, որ չնայած, կողմը անընդհատ պնդում է իր հաշտության կնքման պատրաստակամության, կամ ինչ-որ բանակցային եզրեր գտնելու վերաբերյալ, սակայն, որևէ անգամ նման քայլ չի արվել:
 «Ճիշտ է՝ վիրավորված անձը միշտ էլ վիրավորված է և նա չի կարող միանգամից մարսել այն բոլոր վիրավորանքները, որոնք տեղի են ունեցել և դա անհնարին է՝ տեքստերից ելնելով, սակայն, եթե անձը պատրաստակամ է և գտնում է, և զխջում է, որ իր արարքով նա անձ է վիրավորել, նա չի սպասում, որպեսզի Արթուր Հայրապետյանը ասի հա գիտես ինչ՝ արի մի հատ տեսնենք ինչ ենք խոսելու: Ո՛չ, պատրաստակամ անձը գալիս տեսնում է Արթուր Հայրապետյանին և հաշտության ձեռք է մեկնում: Նման քայլեր չեն եղել: Գործի քննությունը բավականին երկար շարունակվում է, ոչ մինչ այդ, ոչ էլ դատաքննության ընթացքում, ոչ էլ որևիցե անգամ Արթուր Հայրապետյանը չի զգացել, որ պատասխանողի կողմից իրականում կա նման ցանկություն: Այս պարագայում ընդհատումների ընթացքում, եթե նույնսիկ ձեր վստահորդը կփորձի այդ քայլն անել, Արթուր Հայրապետյանը կարծում եմ՝ չի փախնելու և կխոսի նրա հետ: Սակայն, դա առիթ չի, որպեսզի անհարկի ձգձգումներ լինեն: Դա մեր դիրքորոշումն է և տվյալ պարագայում հնարավոր է դատաքննության փուլ»,- ասաց Հայրապետյանի պաշտպանը:
Այնուհետև Հարություն Հարությունյանն ասաց, որ ընդհանուր քննարկումներ եղել են Արթուր Հայրապետյանի հետ՝ ընդհանուր ծանոթների միջոցով, և նախորդ դատական նիստին քննարկելը հենց պայմանավորված էր զուտ նրանով, որ Վահրամ Սահակյանի մոտ կար այնպիսի համոզմունք, որ հայցվոր կողմը նույնպես դեմ չէ: Հարությունյանի խոսքերով՝  հաշտության համար ժամկետի կարիք չկա և դեռ կհասցնեն  քննարկել:
Կողմերին լսելուց հետո,  դատավոր Գայանե Մազմաննյանն ասաց, որ դատարանը համարում է նախապատրաստական փուլն ավարտված, համարում է գործը դատաքննության նախապատրաստված և ըստ այդմ որոշեց  դատական նիստը նշանակել դատաքննության այս տարվա հոկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:
Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն:
Իդեպ, դատական նիստն սկսվեց 40 րոպե ուշացումով՝ դատարանում նիստերի ծանրաբեռնվածության պատճառով:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1284
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association