Դատարանն Արբակ Բաբասյանին մի հոդվածով արդարացրեց, իսկ մյուսով՝ դատապարտեց 50 000 դրամի չափով տուգանքի (տեսանյութ)

Arbak ArayikԵրևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով  նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկան Բաբասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը և Արբակ Բաբասյանը:

Արայիկ Պապիկյանն իր ճառում նշեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքն անհիմն է և Բաբասյանը պետք է արդարացվի: Արբակ Բաբասյանը ևս նշեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում և քրեորեն պատժելի որևէ արարք չի արել:

Ճառերից հետո դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ և մեկուկես ժամ հետո կհրապարակի Արբակ Բաբասյանի գործով վճիռը:


Խորդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընթերցեց վճիռը, համաձայն որի որոշեց Արբակ Բաբասյանին 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետովարդարացնել, իսկ 117 հոդվածով  դատապարտել տուգանքի՝50 000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել էր հաշտվել՝ հայտնելով որևէ պահանջ չունի, սակայն Արբակ Բաբասյանը առաջարկը չէրընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող մեղադրանքը կեղծիք էև շինծու է: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արբակ Բաբասյանը հայտնել էր, որ Լևոն Գրիգորյանն իրեն գումար էր պարտք և ձգձում էր այն վերադարձնել և վեճը առաջացել էր հենց դրանից:

Մանրամասները՝ տեսանյութում:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1254
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association