Գեորգի Ավետիսյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասին հայցը բավարարվեց. Տեսանյութ

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Լիզա Գրիգորյան) բավարարեց  Գեորգի Ավետիսյանի՝ ընդդեմ   «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և  հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու  պահանջի մասին հայցը:

Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը Կազմակերպության խտրական վերաբերմունքի  և ղեկավարության ազատման դիմում գրելու պահանջի հետևանքով 30.11 2016թ. ներկայացրել էր դիմում՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ : Իսկ 2016թվականի դեկտեմբերի 2-ին հայցվորը ներկայացրել էր դիմում՝ ուղղված կազմակերպությանը, որը բովանդակել է  պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու մասին պահանջ: Սակայն, 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Կազմակերպության տնօրենը մերժել է հայցվորի պահանջը և հայտնել, որ հայցվորը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ազատվել է զբաղեցված պաշտոնից:

Այնուհետև, հայցվորը վկայակոչելով ՀՀ  Աշխատանքային օրենսգրքի 112-րդ, 11-րդ, 37-րդ հոդվածները, հայտնել է, որ աշխատանքային պայմանագրի լուծաման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում հետ վերցնելու աշխատողի իրավունքը գործում է այն բոլոր դեպքերում, երբ աշխատողը պահպանել է աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցման երեսուն օրվա ժամկետը: Սակայն, կազմակերպության տնօրենը՝ խախտելով համապատասխան օրենքը, հայցվորին ազատել է աշխատանքից:

Այնուհետև Գեորգի Ավետիսյանը դիմել է դատարան և խնդրել դատարանին՝ անվավեր ճանաչել  իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը և իրեն վերականգնել  «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության և հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի տեղակալի պաշտոնում և բռնագանձել նրա միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2246
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association