Ինչո՞ւ էր նյարդայնացել դատավոր Վարդան Գրիգորյանը. Տեսանյութ

Vardan_Grigoryan.jpg
Երեկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում հրապարակվեց  քաղաքացի  Կամո Ղուկասյանի գործով դատավճիռը,  որի ժամանակ դատարանը վճռեց վերջինիս մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ  հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն տալը) և նրա նկատմամբ տուգանք սահմանեց:

Նշենք, որ Կամո Ղուկասյանը երեկ հանդես եկավ վերջին խոսքով և խնդրեց իրեն անմեղ ճանաչել: Մինչ այդ, սակայն, երբ  Հելսինկյան ասոցիացիայի լրագրողը փորձեց  դատարանին տեղեկացնել, որ ցանկանում է տեսանկարահանում իրականացնել, դատավորը շատ կոպիտ տոնով ասաց, որ լրագրողն այդ մասին պետք է ասեր նիստի սկզբում: Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը սպասել է, որպեսզի դատավորը դատական նիստը բացելն ավարտի և այդ մասին հարցրել է դատավորին, սակայն, դատավորը մնաց անդրդվելի և նույն կոպիտ ու նյարդային տոնով ասաց, որ լրագրողը խանգարում է և ըստ էության խոչընդոտելով լրագրողի աշխատանքը՝ դիմեց Կամո Ղուկասյանին, որպեսզի վերջինս ասի իր վերջին խոսքը: Նշենք, որ Կամո Ղուկասյանի գործով այլ նիստերի ժամանակ նույն դատավորը, երբ  լրագրողները տեղեկացնում էին տեսանակարահանելու մասին՝ ասում էր, որ սպասեն մինչև նիստն սկսեն, նոր քննարկեն տեսանկարահանման հարցը:

 Վճռից հետո մեզ հետ զրույցում Կամո Ղուկասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս գործով աատարանը հանդես չի եկել արդարադատության անունից, հանդես չի եկել Հայաստանի Հանրապետության անունից:

«Դատարանը կայացրել է միանշանակորեն ակնհայտ անհիման դատական ակտ, գործի մեջ չկա բացարձակ որևէ փաստ կամ ապացույց, որը կարող է հիմք հանդիսանալ մեղադրական դատկան ակտ կայացնելու համար:  Աղաղակող փաստեր կային նախաքննության ընթացքում հավաքած և այդ ամենը հրապարակվել է նաև դատաքննության ժամանակ: Ըստ էության, մեղադրանքի հիմքում կարող էր դրվել այն թղթերը, դրանք թղթեր էին՝ նյութեր չէին, որոնք ներկայացվել էին դատավորին և որը անտեսելով ՀՀ քրեական օրենսդրությունը դրանք վարույթ էր ընդունել: Օտարալեզու, պատճենահանած փաստաթղթղեր էին: Այսինքն՝ քրեական գործի մեղադրանքը ըստ մեղադրանքի օտարալեզու, ժամկետանց և պատճենահանված թղթեր էին, որոնք ոչ մի առնչություն չունեին Կամո Ղուկասյանի հետ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1858
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association