Մարդն արդարացվել է կախաղան բարձրացվելուց 140 տարի անց

093.jpg

Մայլս Ջոյսը 1882թ. կախաղան էր բարձրացվել Մաամթրասնայի սպանության համար, չնայած մյուս երկու դատապարտվածները վստահեցնում էին, որ նա անմեղ է:

https://news.sky.com/story/140-years-too-late-pardon-for-man-hanged-for-five-murders-11317166

Կախաղան բարձրացվելուց մոտ 140 տարի անց մարդն արդարացվել է հանցանքից, որը չի կատարել։

Մայլս Ջոյսը մահապատժի է ենթարկվել 1882թ. դեկտեմբերին երկու այլ անձանց հետ միասին նույն ընտանիքի 5 անձանց սպանության համար, թեև մյուս 2 մեղադրյալների պնդման, որ նա անմեղ է: Նա այժմ հետմահու արդարացվել է Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսի կողմից. Իռլանդիայի պետության հիմնադրումից ի վեր սա առաջին դեպքն էր: Պարոն Հիգինսն այն բնորոշել է որպես «Իռլանդիայի և Բրիտանիայի պատմության ամոթալի դրվագ» և նշել, որ ներումը «կուղղի պատմական արձանագրությունը»: Մաամթրասնա սպանությունները, որոնք անվանվել են Գոլուեյ հեռավոր համայնքի անունով, որտեղ դրանք տեղի են ունեցել, ցնցեցին Իռլանդիան: 1882թ. օգոստոսին ընտանիքը հարձակման էր ենթարկվել իր տանը: Հարձակման արդյունքում ընտանիքի 6 անդամներից 5-ը սպանվել էին, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 80:

Պարոն Ջոյսը, ում իռլանդական անունը Մաոլրա Սեոյղը էր, ընտանիքի որոշ մարդկանց հետ կապեր է ունեցել, սակայն միշտ կասկածներ են եղել նրա մեղավորության վերաբերյալ և թե ինչպես է նա դատապարտվել: Բացի նրանից, որ մեղավոր անձինք հաստատել են, որ նա ոչ մի մասնակցություն չի ունեցել սպանություններին, Ջոյսի դատավարությունն անց է կացվել անգլերեն, մի լեզու, որն անհասկանալի էր գալերեն խոսողի համար: Կային նաև հարցեր ենթադրյալ ականատեսների վստահելիության վերաբերյալ, ովքեր հետագայում վճարվել են այն ժամանակ Իռլանդիայի լորդ լեյտենանտի պահանջով, սակայն այս ամենը բավարար չէր պարոն Ջոյսին կախաղանից փրկելու համար: 2015թվականին Իռլանդիայի կառավարության կողմից դեպքի վերաբերյալ զեկույցի հանձնարարական է տրվել, որը եզրակացրել է, որ նա սխալ է դատապարտվել:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 105
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association