Հայտարարություններ

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ. Արցախում և ՀՀ-ում իրականացված փաստահավաք աշխատանքների մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի ամբողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ-ի որոշ մարզերում պատերազմական գործողությունների հետևանքով տուժեցին նաև քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը հանդիսանում է պատերազմական հանցագործություն, իսկ դրանց պաշտպանությունը երաշխավորված է ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ միջազգային իրավունքի բոլոր հիմնարար փաստաթղթերով, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ։

Փաստահավաք խմբի անդամները մինչ օրս իրականացրել են 3 այց Արցախ և ՀՀ-ի երկու մարզեր: Այցերից երկուսի ընթացքում խմբում ներգրավվել են նաև միջազգային փորձագետներ։

Առաջին երկու այցերն իրականացվել են հոկտեմբերի 16-23-ին և նոյեմբերի 4-12-ին՝ ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ երրորդը՝ նոյեմբերի 22-27-ին՝ հրադադարի հաստատումից հետո։

Արցախում փաստահավաք աշխատանքներ են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում և հարակից համայնքներում, ինչպես նաև Մարտունու, Մարտակերտի և Բերձորի շրջաններում։

Իրականացված աշխատանքների արդյունքում քաղաքացիական բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել տուժած բնակիչների (զոհվածների հարազատներ, վիրավորներ), ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների (բնակելի տարածք, խանութ, պահեստ, գործարան, հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ, մշակութային օջախ, քաղաքացիական տրանսպորտային միջոց, այլն) մասին։ Արդյունքները կհրապարակվեն  ամփոփումից հետո։  

Հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա շուրջ 30 անձից ստացվել են նաև համապատասխան լիազորագրեր՝ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններն ազգային և միջազգային ատյաններ ներկայացնելու վերաբերյալ։

Փաստահավաք աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը։

                                                                                                                                                                                                                                                                                                                  

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 564
0
0
0
s2sdefault

Նախաքննական մարմինն արհամարհում է դատարանի նախադեպային որոշումը

     Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանն ամիսներ առաջ աննախադեպ  որոշում է կայացրել․ նա   ճանաչել է արդեն 10 տարի առաջ, ըստ պաշտոնական վարկածի, գլխուղեղում կայծակնային կերպով առաջացած ուռուցքից մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը  եւ պարտավորեցրել վարույթն իրակացնող մարմնին  նրան տրամադրել  գործի նյութերը։ Արթուրի ծնողները երկար  ժամանակ է, ինչ պարբերաբար բարձրաձայնում են՝ իրենց որդուն սպանել են։ Վերաբացված գործի նյութերին ծանոթանալու բողոքը դատարան էր ներկայացրել   «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ 

   Այս որոշումը դատավորը կայացրել էր կողմերի բավականին երկար քննարկումներից հետո։ Փաստաբանն սա շրջադարձային եւ իրավունքի զարգացման տեսանկյունից բավականին լուրջ քայլ են համարում,  քանի որ իրավապահ մարմինները, դատախազությունը եւ քննչական մարմինները, կայուն ձեւավորված պրակտիկայի համաձայն, նախաքննության գաղտնիքի անվան տակ, գործի նյութերը չէին տրամադրում տուժող կողմին։

   Դատախազությունն էլ չբողոքարկեց որոշումը եւ այն մտավ օրինական ուժի մեջ։

Սակայն մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծես արհամարհում են այս նախադեպային որոշումը։ Նախաքննական մարմինը բավարարվել է Արթուր Ղազարյանի մասով գործի նյութերը միայն տուժող կողմին տրամադրելով։ Մյուս գործերով գործում է նույն ձեւավորված պրակտիկան։

   Փաստաբանը զբաղվում է նաեւ 2018 թ․ մայիսի 6-ին սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի գործով։

  Ըստ պաշտոնական վարկածի՝ Լեւոն Թորոսյանին ինքնասպանության են դրդել։ Սակայն  հարազատները չեն հավատում այդ վարկածին։ Լեւոնի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, արյունազեղումներ, կապտուկներ։

Այս գործով եւս գործում են սահմանափակումները։    Քննիչը հրաժարվել է տուժող կողմին ծանոթացնել իրենց կողմից վկայակոչված վկայի հարցաքննության արձանագրությանը, իսկ հետագայում մերժել է նաև գործի նյութերին ծանոթանալու մասին միջնորդությունը։   

   Քննիչի որոշումներն Արայիկ Պապիկյանը  բողոքարկել է  հսկող դատախազին՝ բողոքին կցելով նաեւ նմանատիպ գործով դատարանի կայացրած որոշումը։ Որքան էլ զարմանալի է, դատախազը ոչ միայն մերժել է բողոքը, այլ նաեւ մերժման համար որեւէ հիմնավորում չի ներկայացրել։

«Պետք է փաստենք, որ նույն իրավիճակի վերաբերյալ դատախազներն ու քննիչները տարբեր վերաբերմունք եւ մոտեցումներ ունեն։ Չեմ ուզում ասել՝ չեն հասկանում,  բայց դիտավորություն,   նախաքննության նկատմամբ անփույթ վերաբերմունքի որոշակի միտում կա»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

  Աայնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կարծես նախաքննական մարմինը  ծանոթ չէ դատարանի որոշմանը։ «Սա ոչ միայն  անհարգալից վերաբերմունք է դատարանի,  այլ նաեւ իր մասնագիտութան հանդեպ։ Դատախազն առանց պատճառաբանության ակտ է կայացնում, դրանով ցույց է տալիս արհամարհական վերաբերմունք գործի նկատմամբ»։

Նախաքննության ընթացքում   գործի նյութերին չի կարողանում ծանոթանալ  նաեւ փաստաբան   Արա Ղարագյոզյանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ 2018 թ․  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործով բողոքն արդեն ութ ամիս է դատարանի վարույթում է։ Մինչ այդ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը քննիչին եւ դատախազին ներկայացրել էր  կյանքի իրավունքի խախտման գործերով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը, ըստ որի տուժող կողմը պետք է հենց առաջին պահից ներգրավված լինի  գործի նախաքննությանը։  Սակայն այդ որոշումն էլ քննիչի  եւ դատախազի համար նշանակություն չի ունեցել։ Պատասխանը մեկն է եղել՝նախաքննության փուլում իրավունք չունեն ծանոթանալ գործի նյութերին։

 Բողոքն  այն նույն դատավորի վարույթում է, ով բավարարել էր   Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը  եւ պարտավորեցրել վարույթն իրակացնող մարմնին  տրամադրել  գործի նյութերը։

  «Տեսնենք այս անգամ դատավոր Հարություն Մանուկյանն  ինչ որոշում կկայացնի»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

    Դատարանի նախադեպային որոշումը վկայակոչելով՝ փաստաբանը  ցանկացել է ծանոթանալ ոստիկանության բաժնում խոշտանգված  Տիգրան Կարապետյանի գործի նախաքննության նյութերին, սակայն կրկին մերժում է ստացել։ Ներկայացված բողոքով դեռ նիստի օր նշանակված չէ։

  «Հելսիկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը դատարանի որոշումը չկիրառելը համարում է դատական համակարգի խնդիրներից մեկը։ Նա ցավով է հիշում, որ նույնիսկ Վճռաբեկ դատարանի որոշումներն են օգտագործվել  ըստ նպատակահարմարության։

«Պետք է ձեւավորվի մեկ միասնական մոտեցում։ Դատախազությունն էլ պետք է  կարգադրի, որ նմանատիպ գործերով լինի միասնական մոտեցում։ Չի կարելի թույլ տալ, որ  գործի նկատմամբ  սուբյեկտիվ մոտեցում դրսևորվի։ Սա շատ կարեւոր է»,- հավելում  է իրավապաշտպանը։

Փաստաբան Նինա Կարապետյանցը չի կարծում, որ հարցը չի քննարկվել դատախազի հետ, քանի որ  առանցքային եւ հիմնարար խնդրին  դատարանի կողմից տրվել է լուծում։ Հետեւաբար սա պետք է տարածվեր եւ կիրառության դրվեր ամբողջ համակարգում։

    Ի պատասխան «Իսկ ինչո՞ւ չի արվում» հարցին փաստաբանը մի քանի խնդիր է թվարկում․

«Ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքն է։ Մյուս խնդիրը դատախազության գերագնահատումն է։ Դատախազությունն իրեն շատ բարձր է դասում, թեև  միայն  դատավարության մի կողմ է համարվում։ Դատարանի որոշումները պետք է պարտադիր լինեն բոլորի համար»։

  Ըստ Նինա Կարապետյանցի՝ դատական համակարգը  պետք է ցույց տա իր կարեւորությունը՝ ապահովելով պարտադրի որոշումների կիրառումը։ Դատախազությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, գործել իրավունքի գերակայության սկզբունքով։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 211
0
0
0
s2sdefault

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ, շահառուներ, կամավորներ,


Տեղեկացնում ենք, որ Հելսինկյան ասոցիացիան շարունակում է իր աշխատանքային գործունեությունը` այն համապատասխանեցնելով   հայտարարված ռազմական դրության կանոններին։ 

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 655
0
0
0
s2sdefault

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:
Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։
Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։
Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։
Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով:
Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ
«Սինեմարթ» ԵՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Խաղաղության երկխոսություն
Քալրֆուլ Հաուս սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Հայկական երիտասարդական լիգա ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հկ
«Տաթևիկ» ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Երիտասարդ Տավուշ ՀԿ
Երեխայի և ընտանիքի զարգացման Կենտրոն բարեգործական ՀԿ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հկ
Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ
Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն ՀԿ
ՕքսԵՋեն հիմնադրամ
" Սոսե Կանանց Հիմնահարցեր" ՀԿ
Շամս մարդասիրական ՀԿ
Մարտունու համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
Ռեստարտ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
«Դալմա-Սոնա» Հիմնադրամ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն
Անվտանգ երթևեկություն ՀԿ
Թումանյան փաստաբանական գրասենյակ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
Քայլ առաջ ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Սոցիալական արդարություն ՀԿ
Սորս հիմնադրամ
«Ուղի դեպի» մշակութային բարեգործական ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ
Ունիսոն ՀԿ
Վարորդի ընկեր
«ԼԱՄՊ» հիմնադրամ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
Իրավունքի Եվրոպա միավորում
«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանության ՀԿ
Աստղացոլք ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
Լռության ձայն
«Գոյ» բնապահպանա-իրավական հկ
«Յանուս» իրավական հկ
ՏԺԳ հիմնադրամ
«Լիարժեք կյանք» ՀԿ
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«ՍԿԱՐՊ »ներառական առողջական կենտրոն ՀԿ
Ընտանիք և համայնք
Հասարակություն առանց բռնության
Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Հույսի Մեծամոր» ՀԿ
«ՏԱՆԻՔ» ՀԿ
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
«Կանանց Ֆորում» ՀԿ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
«Սատար» Հաշմանդամների ՀԿ
«ԱՍՏՂԻԿ» Հաշմանդամ երեխաների Ծնողների Ասոցիացիա” հկ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն-ՀԿ
Վորլդ Վիժն Հայաստան
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտսարդների կենտրոն
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Ազգային ջրային համագործակցություն
Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
«Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ
«Շիրակի ուսւոցիչների միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Երիտասարդները հանուն Արարատի քաղաքացիական֊կրթական ՀԿ
Երեխաների պաշտպանության ցանց
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 192
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association