ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ. Արցախում և ՀՀ-ում իրականացված փաստահավաք աշխատանքների մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի ամբողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ-ի որոշ մարզերում պատերազմական գործողությունների հետևանքով տուժեցին նաև քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը հանդիսանում է պատերազմական հանցագործություն, իսկ դրանց պաշտպանությունը երաշխավորված է ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ միջազգային իրավունքի բոլոր հիմնարար փաստաթղթերով, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ։

Փաստահավաք խմբի անդամները մինչ օրս իրականացրել են 3 այց Արցախ և ՀՀ-ի երկու մարզեր: Այցերից երկուսի ընթացքում խմբում ներգրավվել են նաև միջազգային փորձագետներ։

Առաջին երկու այցերն իրականացվել են հոկտեմբերի 16-23-ին և նոյեմբերի 4-12-ին՝ ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ երրորդը՝ նոյեմբերի 22-27-ին՝ հրադադարի հաստատումից հետո։

Արցախում փաստահավաք աշխատանքներ են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում և հարակից համայնքներում, ինչպես նաև Մարտունու, Մարտակերտի և Բերձորի շրջաններում։

Իրականացված աշխատանքների արդյունքում քաղաքացիական բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել տուժած բնակիչների (զոհվածների հարազատներ, վիրավորներ), ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների (բնակելի տարածք, խանութ, պահեստ, գործարան, հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ, մշակութային օջախ, քաղաքացիական տրանսպորտային միջոց, այլն) մասին։ Արդյունքները կհրապարակվեն  ամփոփումից հետո։  

Հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա շուրջ 30 անձից ստացվել են նաև համապատասխան լիազորագրեր՝ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններն ազգային և միջազգային ատյաններ ներկայացնելու վերաբերյալ։

Փաստահավաք աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը։

                                                                                                                                                                                                                                                                                                                  

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 565
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association