Խաղաղ հավաքների ազատությունը ժողովրդավարական հասարակության անկյունաքարերից մեկն է։ Այն մարդու հիմնարար իրավունք է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային մի շարք փաստաթղթերով։
Գոյություն ունեն հանրային հավաքների բազմազան ձևեր, որոնք պաշտպանվում են խաղաղ հավաքի իրավունքով: Դրանց թվում են հանդիպումները, հանրահավաքները, ցույցերը, երթերը, ֆլեշմոբերը եւ այլն:
Հավաքները լինում են ինչպես նախապես պլանավորված, այնպես էլ ինքնաբուխ։ Ինքնաբուխ հավաքը կարող է տեղի ունենալ, երբ ինչ-որ հրատապ կամ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Օրինակ՝ ստորագրվե…
9 տարի անց ՀՀ Գլխավոր դատախազությունը ընդունեց այն փաստը, որ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել:
Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ-ից գործը քննող դա…
2022 թվականի սեպտեմբերի 20-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» մեկամյա ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը՝
(ա) ազգային օրենսդրությամբ և քաղաքականություններով, ինչպես նաև ՀՀ-ի կողմից միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների և պարտավորությունների իրականացման առումով երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման արդյունավետ մեխանիզմի գործարկման և
(բ) քաղաքացիական հասարակության, մի կողմից, և դատական ու ո…
2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։
Ծրագիրը նպատակաուղղված էր դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը փորձարարություն անցած դատական մշտադիտարկման մեխանիզմի կիրառման և դրա միջոցով ձեռք բերված արդյունքների հանրայնացման միջոցով՝ ներկայացնելով համակարգի գործունեության 2021 և 2022 թվականների իրավիճակների համեմատական վերլուծություն և բարեփոխումներին ուղղված առաջարկներ։
Ծրագիրն իրականացվեց Լեհա…
Սույն զեկույցի նպատակն է վեր հանել դատական համակարգի արդյունավետ գործունեությունը խոչընդոտող խնդիրները և ներկայացնել իրատեսական բարեփոխումների և լուծումների առաջարկներ: Զեկույցը հիմնված է Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի 2021-2022 թվականների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության համեմատական վերլուծության վրա։
Ներկայացված են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների որոշ մտահոգություններ դատական համակարգի անկախության, անաչառության, թափանցիկության և հանրային հասանելիության, հասարակության շրջանում համակարգի նկատմամբ վստահու…
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության, հատկապես 2019-2021 թվականների իրականացված ծրագրերի հիման վրա սույն զեկույցում անդրադարձ է կատարվել Ռազմավարության նպատակների և դրանց ուղղությունների կատարման համապատասխան մասին։
Զեկույցի մեջ ամփոփված են մասնավորապես իրականացված ծրագրերով ստացված տեղեկություններն ու տվյալները։ Բացի սրանից՝ տեղ են գտել նաև բաց աղբյուրներում առկա վերաբերելի տեղեկություններ։
Ներկայացվածը կարևոր և արժեքավոր է հատկապես այն առումով, որ զեկույցի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձած որոշ գործողություններ (ռազմավարական նպատակներ…
ԱՄՆ պետդեպն իր ամենամյա զեկույցներում բազմիցս անդրադառնում է 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող, սակայն առաջին ատյանի դատարանի կողմից երկու անգամ արդարացված Կարեն Կունգուրցեւի գործին։
2021 թ․-ը եւս բացառություն չէր: Հայաստանին վերաբերող մասում, բացի Կարեն Կունգուրցեւի գործից, ներառված են նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի ուսումնասիրությունները եւ դատական գործերի մանրամասներ ներկայացումները։
Զեկույցն անդրադարձել է 2018 թ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման ենթարկված, այնուհետեւ հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործին…
2022 թվականի ապրիլի 1-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։ Այն նպատակաուղղված է դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը դատական մշտադիտարկման բարելավված մեխանիզմի ու արդյունքների վերաբերյալ նոր զեկույցի միջոցով, որը կներառի դատական համակարգի գործունեության 2021-2022 թվականների համեմատական վերլուծություն և բարեփոխումներին ուղղված նոր առաջարկներ։
Ըստ էության, ծրագիրը նախորդ՝ Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակ…
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հաստատեց’ Արմեն Աղաջանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգում է տեղի ունեցել։ Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք էր առաջադրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Դատարանը նրան դատապարտեց յոթ տարի վեց ամսվա ազատազրկման։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմեն Հովհաննիսյանը կհայտնվի անազատության մեջ։
Ըստ մեղադրանքի’ Արմեն Հովհաննիսյանը 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ց…