Skip to main content
Мар 3, 2015

Կարեն Կունգուրցեվի գործ. վկաները ոչինչ չեն հիշում. Տեսանյութ

Իսկ այն, ինչը որ նրանք հիշում և պատմում էին դատարանում, էականորեն տարբերվում էր իրենց նախաքննական ցուցմունքներից: Վկաներից մեկն ընդհանրապես նշեց, որ ինքը դեպքի մասին պատմել է քննիչին այլ բան, սակայն քննիչն իրեն գրելու համար թելադրել է այլ բան, ինչը ինքը կատարել է: Եվ դա կատարվել էր անչափահաս վկայի ծնողի և մարզիչի ներկայությամբ: Դահլիճում գտնվող ծնողը չհերքեց, որ իր տղան գրել է քննիչի թելադրածը:Գործով նման իրավիճակների պարբերաբար կրկնվելն այլևս զարմանք չեն առաջացնում ոչ միայն Հելսինկյան ասոցիացիայի դիտորդների, այլ նաև դատավարության մասնակիցների մոտ, ովքեր հաճախ չեն թաքցնում իրենց վրդովմունքը…

Фев 9, 2015

Կարեն Կունգուրցեվի գործ. դիտորդի տեսակետ, վկայի ցուցմունք, փաստաբանի հայտարարություն

Հունվարի 26-ին տեղի ունեցած նիստին  Ռ․ Սարգսյանի հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմի հարցերի դեմ մեղադրողի անհիմն առարկություննրի պատճառով վիճաբանություն է սկսվել Կ.Կունգուրցևի և  մեղադրող դատախազի միջև, ինչից հետո ուղերցող ոստիկանները ամբաստանյալին դուրս են տարել դատական նիստերի դահլիճից, այնուհետև մեղադրող Պ․ Մարտիրոսյանը վազել է Կունգուրցևի հետևից։ Ըստ մեզ հասած տեղեկությունների Պ․ Մարտիրոսյանը փորձել էր թքել Կունգուրցևի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրան։ Այդ ընթացքում դատական նիստերի դահլիճից նաև կարգադրիչների կողմից դուրս է բերվել Կունգուրցևի մայրը, սակայն դատա…

Дек 20, 2014

Կ․Կունգուրցեվին ճանաչել են քննիչի ցուցումով․ Տեսանյութ

Իսկ նախաքննության ժամանակ տված “մանրամասն և հանգամանալի” ցուցմունքները չի հիշում թե ինչի հետևանք են: Ինքն ուղղակի լսելով իր մարզիչի առաջարկը, ով ասել է թե պետք է ևս երկու վկա, որ բռնվածին բաց չթողնեն, իր ընկերոջ հետ որոշել է ցուցմունք տալ: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպես է ճանաչել Կունգուրցևին, վկան հայտնեց, որ իրեն ոստիկանության աշխատակիցը ցույց տվեց Կունգուրցևի լուսանկարը և ասաց՝ “քեզ ցույց կտանք 4 անձի լուսանկար, դու ցույց կտաս այս տղային”, ինչը և ինքը կատարել է: Արդեն կայացել է մի քանի դատական նիստեր, որոնց ժամանակ հարցաքննվել են “հիմնական ականատեսները կամ վկաները”: Նրանք Դավիթ Հովակի…

Дек 12, 2014

Ինչու են վկաները սուտ ցուցմունք տալիս. Կ.Կունգուրցեվի գործ

Այդ պատճառաբանությունները հիմնազուրկ չեն, սակայն շատ հաճախ չեն գնահատվում դատավորների կողմից, թեև համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի՝ Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:Այդպիսի քրեական գործերից է նաև  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կարեն Կունգուրցևի  գործը, որին մասնակցում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները, ամբաստանյալի շահերն է պաշտպանում փաստաբան՝ Ա.Պապիկյանը, որպես դիտորդ հանդես են գալիս նախագահ՝ Մ.Դանիելյանը և դիտորդ՝ Ա.Վեզիրյանը: …

Дек 8, 2014

Կ.Կունգուրցեվ. “Երկու վկան քիչ է, մի երկու վկա էլ պետք է”

Վկաներից երկուսը, որոնց նախաքննական ցուցմունքները կազմել էին Կունգուրցևի մեղադրանքի հիմքը, դատարանում ըստ էության հրաժարվեցին իրենց ցուցմունքներից. վկա Ա. Հ.-ն նշեց, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասը ինքը հորինել է և չի տեսել թե ինչպես է Կունգուրցևը դանակով հարվածում Դ. Հովակիմյանին (նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը): Մյուս վկան՝ Ա. Կ.-ն դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգուրցևի կողմից Դ. Հովակիմյանին դանակահարելու պահը և չի եղել դեպքի վայրում…

Окт 24, 2014

Կ.Կունգուրցեվի քրեական գործի դատաքննությունը սկսվեց. Տեսանյութ

Ըստ մեղադրական եզրակացության Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.10.2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Սույն գործով ձերբակալվել է նաև «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ բուժական բաժանմունքի վար…

Авг 29, 2014

Կարեն Կունգորցեվի քրեական գործը նոր ընթացք ստացավ. տեսանյութ

սույն թվականի օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար: Այս քրեական գործով Հելսինկյան ասոցիացիան լրագողական հետքննություն էր կատարել, որի արդյունքում պարզվել էր, որ Կարեն Կունգորցևը ենթարկվել է խոշտանգումների՝ ինքնախոստովանական կորզելու նպատակով, բայց միևնույն է վերջինս չի ընդունել և չի ընդունում մեղքը, ավելին այն փաստը, որ …

Июн 20, 2014

Կարեն Կունգորցեվի կալանքի ժամկետը կրկին երկարացվեց

Ինչպես տեղեկացրեց Կունգուրցևի պաշտպան` Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը Կունգուրցևին կալանավորելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին քննիչի կողմից արդեն ներկայացվել է 5 միջնորդություն և դրանք բոլորն էլ բավարարվել են: Ինչպես և նախորդ միջնորդությունները, այս անգամ ևս քննիչը ոչ մի հիմնավոր փաստ կամ ապացույց չէր ներկայացրել դատարանին՝ կալանքի ժամկետի երկարացման հիմնավորման մասին, սահմանափակվել էր բացառապես օրենսդրական ձևակերպումներով: Ըստ էության քննիչը փոփոխում է միայն միջնորդության ամսաթիվը և copy-paste-ի միջոցով յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացնում նույն միջնորդություն…

Май 16, 2014

Заключенный тюрьмы «Нубарашен» грозится проглотить иглу если ему не сделают операцию

Заключенный Грачья Геворгян, который находится в тюрьме «Нубарашен», несколько дней назад сообщил что при неоказании надлежащей медицинской помощи собирается в знак протеста проглотить иглу. Сегодня в присутствии своих сокамерников и тюремных работников Г. Геворгян совершил акцию и проглотил иглу.