նորություններ

Նկատառումներ և առաջարկներ

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Նկատառումներ

Անակնկալ ձևով հանրության «դատին» է ներկայացվել Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը, ինչը, հաշվի առնելով փաստաթղթի առանձնահատուկ դերը և նախկին փորձերը, պետք է քննարկվեր փակ/գաղտնի ընթացակարգով:

Ըստ որոշ հայտարարությունների և գնահատականների նախատեսվում է հայտարարել «աննախադեպ» կամ «ընդգրկուն» համաներում:

Օրենքի «աննախադեպ» կամ «ընդգրկուն» լինելու իրական պատկերը հասկանալու համար բավական է այն համեմատել նմանատիպ նախորդ փաստաթղթի հետ:

Առերևույթ ներկայացված օրենքի նախագիծը և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը հիմնական բովանդակային ձևակերպումներով և կարգավորումներով նույնանման են, ինչը բնորոշ է ընդհանուր բնույթի համաներման հիմնական սկզբունքներին: Ուշագրավ է, սակայն, որ նախորդ համաներումը մի շարք էական առումներով էապես ավելի լավ պայմաններ էր նախատեսում անազատության մեջ գտնվող անձանց համար, քան առաջարկվող օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի ամենականռու բովանդակային տարբերությունը 2-րդ հոդվածի 11-րդ կետի և 4-րդ հոդվածի 11-րդ կետի առկայությունն է, ինչը բնորոշ է հատուկ համաներման հիմնական սկզբունքներին:

 

Ինչպես նշեցինք, առաջարկվող նախագծի մեջ տեղ են գտել որոշ կարգավորումներ, որոնք նվազ բարենպաստ են, քան նախորդ համաներման կարգավորումները, ինչն ամենևին էլ չի նպաստում «աննախադեպ» կամ «ընդգրկուն» հավակնելուն:

Այսպես՝

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետով նախատեսվում է՝ «Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը»:

2013 թ. համաներման մասին որոշման 3-րդ հոդվածի 1-ին կետը սահմանել էր հետևյալ կարգավորումը՝ «Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց (…), որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը»:

 

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետով նախատեսվում է՝ «Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը»:

2013 թ. համաներման մասին որոշման 3-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանել էր հետևյալ կարգավորումը՝ «Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց (…), որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են` առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը»:

 

3. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետով նախատեսվում է՝ «Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար` առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց»:

2013 թ. համաներման մասին որոշման 4-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանել էր հետևյալ կարգավորումը՝ «Պատժից ազատել (…)՝ այն անձանց, որոնք անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը»:

 

Որպես դրական/բարենպաստ փոփոխություն պետք է առանձնացնել որոշակի կատեգորիայի անձանց (առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ, հղի կանայք, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք, 60 տարին լրացած անձինք, այլն) նկատմամբ համաներման կիրառման արդյունքում պատժից ազատելու առավելագույնը ժամկետի՝ վեց տարի սահմանելը, ինչը նախորդ անգամ սահմանված էր հինգ տարի:

 

Օրենքի նախագծի «պարտադիր» կիրառման վերաբերյալ 4-րդ հոդվածի 11-րդ կետը խմբագրման կամ հստակեցման կարիք ունի հետևյալ պատճառով. որպես կանոն համաներման ակտից օգտվելու դեպքում, հաջորդ նմանատիպ ակտից անձը չի կարող օգտվել (նախատեսվում են որոշակի սահմանափակումներ): Գործնականում կարող է առաջանալ դեպք, երբ անձի նկատմամբ առանց իր համաձայնության համաներման կիրառումը, հետագայում (հաջորդ համաներման դեպքում) կօգտագործվի անձի դեմ՝ նրա կամարտահայտությունը՝ համաներում կիրառելու մասին դիմումը/պահանջը կմերժվի:

 

Խմբագրման կամ հստակեցման կարիք ունի նաև օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 11-րդ կետը, որի վերջին մասը՝ «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները» արտահայտությունը կարող է տարաբնույթ մեկնաբանման կամ կիրառման տեղիք տալ: Մասնավորապես կարգավորման կարիք ունի հետևյալը. արդյո՞ք տուժողն իր դիրքորոշումը պետք է հայտնի նախաքննական և դատաքննական բոլոր վարույթներով և քրեական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց վերաբերյալ: Կամ՝ արդյո՞ք տուժողները դիրքորոշում պետք է հայտնեն 2015 թ. ապրիլի 24-ի վերաբերյալ քրեական գործով, եթե այդ գործով որևէ մեկը տուժող չի ճանաչվել:

 

Հերթական անգամ համաներումը չի տարածվելու ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, ինչն ինքնին զրկում է համաներումը «աննախադեպ» կամ «ընդգրկուն» անվանելու հավակնությունները: 

 

Հետևաբար, երբ խոսում ենք համաներումը մեծ թվով մարդկանց վերաբերելու մասին, ապա պետք է նշենք, որ դա պայմանավորված չէ համաներման բովանդակության ընդգրկուն լինելու փաստով: Քանակական առումով «ընդգրկուն» լինելու հիմնական պատճառներն առավելապես նրանք են, որ ի տարբերություն 2013 թվականի, այսօր քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ մարդ է գտնվում, ինչն էլ ենթադրում է համապատասխան համամասնությամբ քանակի ավելացում: Միաժամանակ, պետք է նշել, որ ներկայիս համաներումը նախատեսվում է տարածել/կիրառել նախկին ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց մի մասի նկատմամբ, որոնց թիվը ըստ նախաքննական սկզբնական տվյալների շուրջ 60-ն է:

 

Իրավակիրառ պրակտիկայում որոշակի դժվարություն կամ անարդարացի լուծման կարող է հանգեցնել օրենքի մի շարք հոդվածների կիրառումը: Այսպես, օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը սահմանել է` պատժից ազատել այն անձանց որոնք դատապարտվել են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, նույն հոդվածի 2-րդ ենթակետը սահմանել է` պատժից ազատել, այն անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի կեսը (նմանատիպ այլ ձևակերպումներ ևս կան):

Նշված ենթակետերի կատարման ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ և արդարացի դժգոհություններ: Օրինակ` անձը կատարել է հանցագործություն և կալանվորվել է նախաքննության սկզբում իսկ մեկ այլ անձ նույն օրը կատարել է նույնանման հանցագործություն, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական դատավճռով երկուսն էլ նույն հոդվածով դատապարտվել են ազատազրկման, և դատավճռով դատապարտյալների համար սահմանվել է ազատազրկման ժամկետի հաշվարկի տարբեր օրեր (առաջինի դեպքում` կալանավորման օրը, երկրորդի դեպքում` դատավճռի կայացման/կալանքի օրը): Ակնհայտ է, որ այն դատապարտյալը, ում ազատազրկման ժամկետի սկիզբը հաշվարկվել է նախաքննության սկզբից, կարող է համապատասխանել օրենքով սահմանված պայմաններին, և համաներումը նրա նկատմամբ կկիրառվի, իսկ մյուս դատապարտյալը, ում նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, և ազատազրկման ժամկետի սկիզբը հաշվարկվել է դատավճռի կայացման օրվանից, չի համապատասխանում օրենքի պայմաններին, և համաներումը նրա նկատմամբ չի կարող կիրառվել: Սա ոչ միայն անարդարացի, այլ նաև ոչ մարդասիրական «կարգավորում է»: Անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելը, անկախ դրա ձևից, ինքնին պատիժ է, և միայն այն հանգամանքը, որ խափանման միջոցները անձանց նկատմամբ տարբեր են, չպետք է խոչընդոտ հանդիսանա Համաներում կիրառելու հարցում:

 

2. Առաջարկներ

Առաջարկում ենք Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծի

1. 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի «ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը» բառերը շարադրել «ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը» խմբագրությամբ:

 

2. 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի «ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը» բառերը շարադրել «ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը» խմբագրությամբ:

 

3. 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետի «ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը» բառերը շարադրել «ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը» խմբագրությամբ:

 

4. Խմբագրել 2-րդ հոդվածի 10-րդ մասի 11-րդ ենթակետը, վերացնել ցմահ ազատազրկման դատապարտված բոլոր անձանց նկատմամբ համաներման կիրառման արգելքը, սահմանելով որոշակի հանգամանքներ կամ պայմաններ (հանցանք կատարելու տարիքը, հաշմանդամությունը, այլն) որոնց դեպքում համաներում կիրառումը թույլատրելի է:

 

 

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, նախագահ, փաստաբան

Արայիկ Պապիկյան, փաստաբան

 

26/10/2018

 

  • Created on .
  • Hits: 804
0
0
0
s2sdefault

This report is a follow-up to the October 2017 Amnesty International report Poland: On the Streets to Defend Human Rights. It documents the state response to peaceful protest in Poland. In light of the high volume of prosecutions of peaceful protesters and the related importance of an independent judiciary to protect their rights, the report also looks into a number of government reforms undermining such independence. It rings alarm bells over such developments, which threaten critical guarantees for the protection and respect of human rights in Poland. Peaceful protest is a human right, not a crime.

You can download the full report at https://www.amnesty.org/en/documents/eur37/8525/2018/en/

  • Created on .
  • Hits: 281
0
0
0
s2sdefault

Դատարանն ու Փաստաբանների պալատը հանրությանը ծառայող երկու կարևոր կառույցներն են, որոնց թափանցիկ աշխատանքը հանրության համար պետք է լինի բացարձակին մոտ: Հրապարակայնության որևէ սահմանափակում պետք է ուղղակիորեն սահմանվի սահմանադրությամբ կամ օրենքով:

Շուրջ 4 ամիս է՝ ՓՊ խորհրդում կարգապահական վարույթներով նիստերն անց են կացվում փակ: Այդ նիստերի ճնշող մեծամասնությունը վերաբերում են քաղաքական գործերով սանկցիայի ենթարկված, ինչպես նաև պալատին կամ իշխանության մարմիններին որևէ կերպ քննադատող փաստաբաններին: Որպես կանոն, խորհուրդը հաճույքով տույժի է ենթարկում փաստաբաններին: Զարմանալի ոչինչ չկա: Պարզապես պետք է արձանագրել՝

Continue reading

  • Created on .
  • Hits: 2484
0
0
0
s2sdefault

Հայաստան https://www.amnesty.org/en/countries/europe-and-central-asia/armenia/report-armenia/?utm_source=facebook&utm_medium=article&utm_term&utm_campaign=social

Amnesty International-ը հրապարակել է 2017/18թթ․ տարեկան զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին։ Մեջբերում ենք հատված․

/Ոչ պաշտոնական թարգմանություն/

ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 թվականի ցույցերինախաշեմինոստիկանական բաժանմունքը գրավածընդդիմադիրխմբիանդամները կանգնել են դատիառաջ՝ միշարքբռնի հանցագործությունների, այդթվում՝ ոստիկանության ծառայակիցների պատանդ վերցնելու և սպանելու մեղադրանքով։Ըստ տեղեկատվության, միքանիամբաստանյալների ծեծի են ենթարկել կալանավայրում, իսկնրանցփաստաբանները հայտնելեն, որիրենքենթարկվելենիրենցաշխատանքըխոչընդոտող ճնշմանևոտնձգությունների։

Գործովպաշտպաններ ԱրայիկՊապիկյանը, ՄուշեղՇուշանյանը,ՆինաԿարապետյանցը ևայլփաստաբաններբողոքելեն, որՔԿՀ-ի վարչակազմնիրենցարգելել է այցելել մեղադրյալներինև նրանցհետառանձնազրույց ունենալ, և իրենցից ապօրինաբար առգրավվելևոչնչացվելենգործինառնչվող նյութեր։ Որոշփաստաբաններնաև հաղորդումեն, որերկարատև և կպչուն խուզարկության են ենթարկվել անվտանգության ծառայության կողմիցդատարանում։ Այն փաստաբանները, ովքեր հրաժարվել են խուզարկության ենթարկվել, զրկված են եղել դատարանի դահլիճ մուտք գործելու հնարավորությունից,և նրանց նկատմամբկարգապահականվարույթէ հարուցվել Փաստաբաններիպալատի կողմից: Փաստաբաններընաևտեղեկացրել են, որհունիսի28-ինհինգ պաշտպանյալներ ուժով հեռացվել են դատարանիդահլիճից,  տեղափոխվելնկուղային հարկևծեծիենթարկվելմիքանիոստիկաններիկողմից, մինչնիստըդեռ ընթացքի մեջ է եղել։ Ամբաստանյալները ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի, արդյունքում՝ կապտուկների ուքերծվածքներիիրենցդեմքերինուոտքերին, որոնքարձանագրվել ենբանտայինբժշկականանձնակազմիկողմից: Ոստիկանությունըպնդել է, որայդվնասվածքներն ինքնահասցված են, երբ, ի նշան բողոքի,ամբաստանյալներըկանխամտածվածկերպովպատին և ճաղավանդակներինեն հարվածելիրենցգլուխներնուոտքերը։ Տարվավերջինծեծերի և փաստաբաններիոտնձգություններիմեղադրանքներիվերաբերյալքննություններ են սկսվել։

Ամբողջական զեկույցը տե՛ս․ file:///C:/Users/Armen/Downloads/POL1067002018ENGLISH%20(2).PDF

  • Created on .
  • Hits: 288
0
0
0
s2sdefault
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է խուսափել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում իր քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Վերջին ամիսների ընթացքում քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, լրագրողների, ձերբակալված ու կալանավորված անձանց հանդեպ ցուցաբերվող աննախադեպ ճնշումներին ավելացել են նաև ճնշումները փաստաբանների նկատմամբ: Բազմաթիվ են դարձել դեպքերը երբ իշխանության անունից հանդես եկող պաշտոնատար անձինք կամ կառույցները փաստաբանին (քրեական գործով պաշտպանին) արգելում և խոչընդոտում են վերջինիս կողմից իր մասնագիտական գործունեությունն իրականացումը:

Հայաստանի իշխանությունների կողմից փաստաբանների նկատմամբ գործադրվող անօրինական սահմանափակումները ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում են:

Continue reading

  • Created on .
  • Hits: 2604
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association