Արտակ Նազարյանի իրավահաջորդները պահանջում են մեղադրանք առաջադրել դատավորին

nazaryan12010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչները պահանջում են քրեկան գործ հարուցել և Նազարյանի գործը քննող դատավոր, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին ներգրավել որպես մեղադրյալ:

 

 

 

 

Կողմը նման պահանջ ներկայացնելու համար հիմք է ընդունել դատավորի կողմից վերջին դատական նիստում թույլ տրված խախտումը, որով այս գործով 5-րդ անգամ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հեռացվել է դատարանի դահլիճից:

Նախորդ նիստին դատավորը մերժել էր Մարտիրոսյանի միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու դատաձգաբան փորձագետներին, ովքեր եզրակացություն էին տվել այն մասին, որ մարտական հենակետի անձնակազմի 11 զինծառայողներից վերցված խծուծներում յոթի մոտ առկա են եղել կրակոցի լրացուցիչ արգասիքներ հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր, ինչը կարող էր վկայել այն մասին, որ նշված յոթ զինծառայողները կարող էին գտնվել Նազարյանի մոտակայքում նրա վրա արձակված կրակոցի պահին:

Միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ցանկացել է հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատավոր Մարդանյանը արգելել է դա անել, իսկ այն բանից հետո, երբ ներկայացուցիչը պնդել է, դատավոր Մարդանյանը դատական սանկցիա է կիրառել նրա նկատմամբ՝ հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից:

«Մեղադրանքը պաշտպանող զինվորական դատախազները և դատավոր Սամվել Մարդանյանը, ով, ըստ էության, հանդես են գալիս որպես մեկ կողմ, դատավարությունը տանում են Ա. Նազարյանի ինքնասպանության կեղծ վարկածը ամեն գնով հիմնավորելու ուղղությամբ: Նրանք հրաժարվում են քննության առարկա դարձնել ճշմարտության բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Արտակ Նազարյանին մահվանից մինչև մոտ 6 ժամ առաջ և մահվանից ոչ շատ առաջ պատճառված ֆիզիկական վնասվածքների ծագումը և դրանց համար մեղավոր անձանց, նշանակել Նազարյանի հագուստի դատակենսաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություն, բջջային կապի հեռախոսային օպերատորներից պահանջել գործով անցնող մի շարք անձանց (տուժող, ամբաստանյալ, վկաներ) ձայնագրությունները»,- քրեական գործ հարուցելու հայտարարության մեջ հիշեցրել են գործով տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ Ռուբեն Մարտիրոսյանը և Մուշեղ Շուշանյանը:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Created on .
  • Hits: 1747
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association