Դատարանում հնչեց Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը. Տեսանյութ

nazaryan12Մարտի 13-ին Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ անցած նիստի ժամանակ հնչել է 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը:

 

 

 

Մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջել են 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի՝ 2 տարվա:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը ճառին պատրաստվելու համար 2-3 շաբաթ ժամանակ է խնդրել՝ պատճառաբանելով դա իր և ընտանիքի անդամների առողջական խնդիրներով: Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 26-ին:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել. նրան ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են զորամասի մի քանի զինծառայողներ: Թե’ տուժող, թե’ մեղադրվող կողմի ներկայացուցիչները մշտապես դժգոհել էն քրեական գործի ընթացքից, դատախազներին և դատավորին մեղադրել են կողմնապահության մեջ: Պաշտպանական կողմը համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ և նշում է, որ գործում բազմաթիվ բացթողումներ կան, իսկ Արտակ Նազարյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է:

Նշենք, որ ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը և Հարութիկ Կիրակոսյանը մեղադրվում են ինքնասպանության հասցնելու, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, ինչպես նաև հանցագործությանը օժանդակելու մեջ:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  

Տեսանյութը` Հելսինկյան Ասոցիացիայի:

  • Created on .
  • Hits: 1753
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association