Դատավորի “հարգալից” վերաբերմունքը ամբաստանյալի նկատմամբ

լուսանկարը www.court.am-ի2011թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ /նստավայրը ք.Եղվարդ/ նշանակված էր  Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը :  Դատարանի շենքի դիմաց ամբաստանյալի պաշտպան Գայանե Խաչատրյանը նկատել է շտապօգնության մեքենա. ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապօգնությունը ժամանել է 2 անգամ: Ամբաստանյալի ճնշումը բարձրացել էր 140 -100, նա փսխել է:Սակայն շտապօգնության բժիշկը նրան ներարկել է ցավազրկող և թողել, հեռացել: Այնուհետև դատարան է ներկայացվել 2 փաստաթուղթ, որտեղ առանց բժշկական և գործիքային / Էլեկտրոսրտագիր/ հետազոտության նշվել է, որ ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը բավարար է, սրտային որևէ պաթոլոգիա չունի և կարող է մասնակցել դատական նիստին: Սակայն ամբաստանյալի վիճակը գնալով վատացել  է, իսկ դատավոր Մ.Մակյանը, հիմնվելով այս փաստաթղթի վրա՝ հայտարարել է՝ “Ոտ ու ձեռից բռնեք, քաշեք բերեք դահլիճ, ինչ ա նշանակում չի կարող մասնակցել”:  Այսինքն  այն դատահոգեբուժական փորձաքննությունը, համաձայն որի Խ. Հովսեփյանը կարիք ունի բուժման, անտեսվեց դատավորի կողմից, իսկ ինչ-որ կիսագրագետ բժշկի արձանագրությունը, որը հիմնավորված չէ որևէ գործիքային կամ այլ հետազոտություններով, հիմք հանդիսացավ դատարանի համար կասկածել ամբաստանյալի առողջական վիճակի վրա և նման կոպիտ արտահայտություն անել ամբաստանյալի նկատմամբ: 

3-րդ շտապօգնության մեքենան այդպես էլ չի եկել: Դատավորը նախազգուշացրեց Խաչիկ Հովսեփյանին, որպեսզի նա գա և մասնակցի դատական նիստին, սակայն ամբաստանյալը այդպես էլ չկարողացավ մասնակցել առողջության վատթարացման պատճառով, որից հետո դատավորը որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի: Նիստը շարունակվում է:

  • Created on .
  • Hits: 3637
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association