Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ

- Created on .
- Hits: 3034
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպան, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ստացել է ծանուցագիր իրեն անհայտ գործով ԼՂՀ դատարան ներկայանալու պահանջով: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ սա ոչ միայն ապօրինություն է, այլև փորձագետի դեմ շանտաժ, իր գործունեության վրա ճնշում գործադրելու փորձ:
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվում է բանակում զինծառայողների սպանությունների, դրանց շուրջ կատարվող քննությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների` ԼՂՀ ՊԲ-ում ծառայելու օրինականության հետ կապված խնդիրներով:
Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Գորիս քաղաքի նստավայրում կայացել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի գործով հերթական դատական նիստը: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից 15-17 օր առաջ զորամասի 3 զինծառայողներ՝ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ԼՂՀ բնակիչներ, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ծեծել, հայհոյել և նվաստացրել են Թորգոմ Սարուխանյանին, և նախաքննական մարմինը գտել է, որ այդ 3 անձանց գործողությունների հետևանքով Սարուխանյանը ինքնասպանություն է գործել:
Epress.am-ի հետ զրույցում Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը, ասել է, որ այժմ Ռազմական ոստիկանությունը թաքցնում է գործով անցնող վկաներին, որպեսզի հիմք ընդունի նրանց տված նախաքնանական ցուցմունքները: