Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ

 
sarukh2012 թվականին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ պահանջելով քննել հուլիսի 11-ին տուժող կողմի ներկայացրած բողոքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գործով զբաղվող «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ հուլիսի 11-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր ընդունել տուժող կողմի բողոքը՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը պետք էր ներկայացնել վճռից հետո մեկ ամիս ժամկետում, ինչը սակայն տուժող կողմը խախտել է:
Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ տուժողն օրենքով սահմանված կարգով չի ստացել առաջին ատյանի դատարանի վճռի իր օրինակը, և այդ իսկ պատճառով ուշացման մեջ մեղավորը ոչ թե տուժող կողմն է այլ դատավոր Համլետ Դավթյանը: Դատարանը չի ժխտել այդ հանգամանքը, սակայն հայտարարել է, որ, այսուամենայնիվ, օրենքը մնում է օրենք, և իրենք այն չեն կարող խախտել: Դատարանը խորհուրդ է տվել տուժող կողմին բողոք բերել այդ անօրինականության դեմ, ինչն էլ, Մարտիրոսյանի խոսքով, արվելու է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ, համաձայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր են ճանաչվել Վիլհելմ Ենգիբարյանը, Հրանտ Կարապետյանն ու Ռոբերտ Բադալյանը: Տուժող կողմը համաձայն չէ վճռի հետ՝ նշելով, որ Թորգոմ Սարուպանյանին սպանել են: Ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր Ռուբեն Մարտիրոսյանի բողոքի մանրամասները:
 

Տեղեկությունը՝ Epress.am-ի

 
  • Created on .
  • Hits: 1963
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association