Ինչպե՞ս է Ստեփանակերտը դարձել Սյունիքի դատարանի նստավայր. զոհված զինվորի մորը չեն պատասխանում

sarukh

2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը, արդեն չորս անգամ հարցում է ուղարկել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, սակայն դեռևս պատասխան չի ստացել:Լենա Սարուխանյանը, մասնավորապես, հարցնում է, թե ՀՀ Սահմանադրության օրենքի որ կետի համաձայն է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր դարձել այլ պետության մայրաքաղաքը` տվյալ դեպքում Ստեփանակերտ քաղաքը, ուր նրան հրավիրում են որդու գործով դատաքննության:Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:«Արման Մկրտումյանը չորս անգամ ծնողի դիմելուց հետո չի բարեհաճել նրան տալ պատասխան, դրա փոխարեն՝ համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի գրության, իբր ծնողին պատասխանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը: Իրականում նշված դատավորը այս խնդրին ընդհանրապես չի անդրադարձել և որևէ իրական պատասխան չի տվել ծնողի վերջին գրությանը:

 

Իր պատասխանում դեպարտամենտը նշում է, որ իբր արդեն բազմիցս պատասխանել է Լենա Սարուխանյանին: Գրության երկրորդ պարբերությունում դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Փոլադյանը գրում է.«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:Սակայն մեր հարցումը կապ չուներ արտագնա նիստերի հետ: Ծնողի հարցը այլ պետության մայրաքաղաքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր ճանաչելն էր: Նման իրավունք չուներ ոչ մեկը: Մինչդեռ պարոն Կարեն Փոլադյանը ակնարկում է, թե իբր դատավորը Ստեփանակրետում արտագնա նիստ էր նշանակել»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:Նա հիշեցրել է, որ դատավոր Լեռնիկ Աթանյանը, երբ Լենա Սարուխանյանին դատին մասնակցելու ծանուցագիր էր ուղարկել, դրանում նշված է եղել, որ դատը կկայանա  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում:«Տվյալ դեպքում պարոն Փոլադյանը փորձում է շրջանցել մեր հարցը, չպատասխանելով դրան, քանի որ, ըստ ծնողի ունեցած հավաստի տվյալնեի, չէր էլ կարող լինել նման որոշում, որպեսզի այլ պետության մայրաքաղաքը դառնա Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր: Սա ապօրինություն է, որևէ օրենքով չհաստատված, հիշեցնենք նաև, որ մինչև օրս մենք չենք կարողանում ստանալ  մեկ այլ առավել կարևոր հարցի պատասխան, թե ՀՀ Սահմանադրության և օրենքի որ կետի համաձայն է ՀՀ քաղաքացի Թորգոմ Սարուխանյանը հանձնվել այլ պետության՝ տվյալ դեպքում ԼՂՀ բանակին: Մենք կարող էինք ուղարկել ԼՂՀ հայկական զորամիավորում, եթե դա օրինական է, որպեսզի մենք պաշտպանեինք մեր հայրենակիցներին: Բայց ո՞վ ա ձեզ թույլ տվել այլ պետության բանակին զինվոր տալ և ո՞ւմից մենք այսօր պահանջենք այդ զինվորին», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Created on .
  • Hits: 2508
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association