Սահմանադրության խախտում. Իրավապաշտպանին կանչել են Ղարաբաղ՝ ցուցմունք տալու

sarukh«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպան, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ստացել է ծանուցագիր իրեն անհայտ գործով ԼՂՀ դատարան ներկայանալու պահանջով: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ սա ոչ միայն ապօրինություն է, այլև փորձագետի դեմ շանտաժ, իր գործունեության վրա ճնշում գործադրելու փորձ:

 

 

 

Ռուբեն Մարտիրոսյանն Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ այլ պետություն հարցաքննության ներկայանալու պահանջը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Ըստ իրավապաշտպանի՝ ԼՂՀ-ում տեղակայված ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժինն այդ քայլին դիմել է, որովհետև քննիչ Ավետիսյանին Մարտիրոսյանը մեղադրում է զինծառայող Թորգոմ Սարուխանյանի սպանության գործով հանցագործություն կատարելու մեջ:

 

«Քննիչը, տվյալ քննչական բաժինը, դա վերահսկող և Թորգոմի գործով դատախազ Հրանտ Պողոսյանը ավելի քան շահագրգռված կողմ են», - ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Ավետիսյանը մերժել է Թորգոմ Սարուխանյանի պաշտպանական կողմը ներկայացնող Մարտիրոսյանի պահանջը՝ գործով ցուցմունքների քննություն անցակցնել: Մարտիրոսյանի խոսքով՝ պատահական չէ, որ այդ որոշումը բողոքարկելուց հետո են իրեն որպես վկա հարցաքննվելու ծանուցագիր ուղարկել:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը գործով ցուցմունքների քննության պահանջով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահին և այլ մարմիների այն բանից հետո, երբ վկա Սևակ Ավանեսյանի դատական ցուցմունքներից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնի քննիչը թույլ է տվել խախտումներ՝ ապօրինի ազատազրկել է 24 զինծառայողների, խմբակային հարցաքննություն է իրականացրել, կեղծ ցուցումնքեր է կորզել՝ ահաբեկելով զինծառայողներին, փաստեր է կոծկել, մասնավորապես՝ Ավանեսյանի 4-5 ցուցմունքներից միայն մեկը հրապարակելով:

Խախտում է թույլ տրվել նաև դիմումը քննողին նշանակելու հարցում, քանի որ, թեև ՄԻՊ-ը պատասխանել է, որ Մարտիրոսյանի բարձրացրած հարցի լուծումը Հայաստանի քննչական ծառայության իրավասության տակ է, գործը ուղարկվել է զինդատախազություն, որտեղից էլ ԼՂՀ Ասքերանի դատարան:

«Հելսինկյան Ասոցիացիան» հայտարարություն է տարածել ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իրավապաշտպանի հանդեպ անօրինական գործողությունները, ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը սեփական երկրի սահմաններում, դադարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը այլ պետության կողմից, օրինական դաշտ բերել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում:

Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Epress.am-ին հայտնել է, որ քննչական մարմնի կողմից նման անօրինական քայլի դիմելու հիմք է հանդիսացել այն, որ նրանք ժամանակին չեն միացել Հելսինկյանի նախաձեռնությանը՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Created on .
  • Hits: 1964
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association