Ոստիկանական բաժնում ծեծելուց հետո կոնյակ են առաջարկել, պնդում է տուժողը

Դատարանի նիստի ընթացքում տուժողը պնդել է, որ իրեն ոստիկանական բաժնում ծեծել են ոչ միայն մեղադրյալները, նաև մի քանի այլ օպեր-լիազորներ:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարնում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվել է քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանի գործով դատաքննությունը: Մեղադրյալի աթոռին են օպեր-լիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, որոնք, համաձայն մեղադրանքի, Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժնում խոշտանգել են Ռոբերտ Հովսեփյանին՝ պահանջելով խոստովանել մի քանի բնակարանային գողություն կատարելը:


Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, այսօրվա նիստում մեղադրյալների կողմի միջնորդությամբ ցուցմունք են տվել բաժնի այլ օպեր-լիազորներ: Նրանք բոլորն էլ ասել են, որ Հովսեփյանին ծեծված չեն տեսել, և երբ Հովսեփյանը բաժնում էր, նրա աչքի տակ կապտուկ էլ չկար:
Նման ցուցմունք է տվել նաև Կենտրոնական բաժնի նախկին քննչականի պետ Արթուր Մկրտչյանը: Տուժողը հարցրել է նրան, թե ինչու է վերջինս օպեր լիազորներին ասել. «էնքան ջարդեք, մինչև խոստովանի»:
Մկրտրչյանը հերքել է, թե նման բան է ասել: Նա հերքել է նաև տուժածի այն հայտարարությունը, թե վերջինիս կոնյակ է տվել ու ասել. «Խմի, հանգստացի, ապրես, որ խոստովանեցիր»:
Հովսեփյանը դատարանին հիշեցրել է, որ բժշկական փորձաքննությունն էլ է ցույց տվել, որ ինքն ալկոհոլ է ընդունել ոստիկանության բաժնում:
Նշենք, որ նախորդ նիստերից մեկում ցուցմունք տալով՝ տուժածն ասել էր, որ ոչ միայն երկու ամբաստանյալները, այլև այլ օպեր լիազորներ էլ են մասնակցել իրեն ծեծելուն: Հովսեփյանը ճանաչել էր դահլիճում նստած մի վկայի և ասել, որ նա ևս եղել է իրեն ծեծողներից մեկին՝ Սամվել Առաքելյան անունով:
Ինչպես և նախորդ նիստերին, այս նիստին ևս ասել է, որ «ոստիկաններն արվամոլներ են բերել բաժին և սպառնացել, որ կփչացնեն իրեն»: Տուժողի խոսքով՝ հենց այդ սպառնալիքն է իրեն դրդել խոստովանական ցուցմունք գրել:
Հովսեփյանն ասել է նաև, որ ոստիկաններն իրեն ստիպել են խմել «սուբուտեքս» տեսակի դեղ՝ ապացուցելու համար, որ ինքը թմրամոլ է: «Սուբուտեքսն» ուժող ցավազրկող է, որի կազմում ափիոնային նյութեր կան: Այն հարցին, թե ինպես է տուժողը հասկացել, որ դա «Սուբուտեքս» է, Հովսեփյանը պատասխանել է, որ նախկինում ինքը օգտագործել է այդ դեղորայքը:

 

 

Տեղեկությունը ՝ Epress.am-ի

  • Created on .
  • Hits: 2600
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association