Քաղաքացուն համոզել են հաղորդում գրել զինծառայող եղբոր դեմ. պաշտպաններն օրենքի խախտում են տեսնում

rocourt1ՌՈ աշխատակիցը համոզել է քաղաքացի Սարգիս Մարգարյանին հաղորդագրություն գրել իր եղբոր՝ «Մեհրաբ» զորամասի զինծառայող Մանուկ Մարգարյանի դեմ, ով, երկու այլ զինծառայողների հետ միասին, մեղադրվում է իր վերադասի (անունը և պաշտոնը չեն հրապարակվում) նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:


Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Անի Թորոսյանը, ով գործով երկու ամբաստանյալների՝ եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանների պաշտպանն է, այդ փաստը որակում է որպես պաշտոնի չարաշահում:
Ըստ փաստաբանի՝ երբ մեղադրյալ Մանուկ Մարգարյանին ձերբակալել են, Սարգիս Մարգարյանը հարցրել է իր ծանոթ ՌՈ աշխատակից Էրիկ Վարդանյանին, թե ինչպես կարող է օգնել եղբորը:
ՌՈ աշխատակիցը խորհուրդ է տվել հանցագործության մասին արձանագրություն գրել: Այդ արձանագրությունն այժմ առկա է գործի նյութերում:

Փաստաբանի խոսքով՝ արձանագրությունը կարգի համաձայն չի արվել. այն ոչ ամսաթիվ ունի, ոչ գրանցման համար: Պաշտպանական կողմը՝ Անի Թորոսյանը և Մարգարյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը, դատարանում արդեն հայտարարել են, որ այդ արձանագրությունը չի կարող համարվել իրավական փաստաթուղթ, քանի որ ստացվել է ՌՈ աշխատակցի պաշտոնի չարաշահումով: Վերջինս ոչ միայն չի զգուշացրել, որ Սարգիսը հաղորդում է գրում իր եղբոր դեմ, այլև ասել է, որ դրանով ինքն օգնում է վերջինիս:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը այս փաստին անդրադառնալու է վճիռ կայացնելու ժամանակ: Հաջորդ դատական նիստը կայանալու է Իջևանում՝ օգոստոսի 27-ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա

  • Created on .
  • Hits: 2091
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association